ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳՆ-ն և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը համատեղ միջոցառում են անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացել է Impact of the international health crisis on legal infrastructure for trade խորագրով հիբրիդային միջոցառումը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը:

Հանդիպմանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար COVID-19 համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը:

Միջոցառմանը քննարկվել են միջազգային առևտրի համար COVID-19 գլոբալ համաճարակի և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման հետազոտական աշխատանքները, արձագանքման և կայունության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի փոխանակման, մասնավորապես՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, ինչպես նաև էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի և վեճերի կարգավորման հարցերը:

Հանդիպմանն ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվող թեմաների վերաբերյալ կարճ զեկույցներով ներկայացրել են իրենց տեսլականները, դիրքորոշումները և մատնանշել համագործակցության նոր ուղղությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular