ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվ կրկին արտատարածքային միջանցքի մասին. Հայաստանը դե՛մ է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru–ն գրում է, որ հունիսի 13-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արբանյակ երկրներ կատարած իր շրջագայության շրջանակներում (նախորդ օրը նա այցելել էր Կիպրոսի օկուպացված հատված) այցելել է Բաքու, որտեղ նա և Ալիևը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Ճիշտ է, նրանք դա անվանել են ընդամենը «մտքերի փոխանակում Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման վերաբերյալ»։

Ալիևը սպառնացել է «ուժեղացնել աշխատանքը այդ ուղղությամբ»։ Էրդողանն աջակցել է աբշերոնյան իր գործընկերոջը նշելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կհեշտացնի Թուրքիայի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը և ընդհանուր առմամբ կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը։ Ավելին, այդ հարցի քննարկումը և «այդ ուղղությամբ ջանքերը ավելացնելու» պատրաստակամությունը տպավորություն է ստեղծում, որ ինչ-որ մեկը կանխում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Եվ հստակորեն ակնարկվում է Հայաստանը։

Մինչդեռ Հայաստանը բոլորովին դեմ չէ, և նույնիսկ բացահայտորեն քարոզում է կապուղիների ապաշրջափակման համար։ Միակ դրույթը, որն այնքան տրամաբանական ու արդարացի է, որ նույնիսկ նախապայման չի կարելի անվանել, այն է, որ ապաշրջափակման արդյունքում արտատարածքային միջանցքներ չպետք է լինեն։

Այսինքն պետության ինքնիշխան տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի այդ պետության ինքնիշխանության ներքո։ Դա նշանակում է, որ տվյալ երկրի օրենքները կտարածվեն կոնկրետ այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների վրա, ինչն իր հերթին նշանակում է, որ երկիր մուտք գործելիս և դուրս գալիս խստորեն պահպանվելու են այդ երկրի օրենսդրության բոլոր պահանջները։

Այսինքն Հայաստանը հավատարիմ է իր ինքնիշխան իրավունքներին և թույլ չի տա ստեղծել միջանցքներ, որոնք կոտնահարեն իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Իսկ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը խանգարում է Ալիևի (և, ի դեպ, նաև Էրդողանի) հենց այդ շահերը հնարավորինս ոտնահարելու եռանդը։ Այս փուլում դա արտահայտվում է Սյունիքով արտատարածքային միջանցք ձեռք բերելու (կամ ծայրահեղ դեպքում ճեղքելու) փորձերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular