Սինանյանը և Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման հարցը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի կարևոր դերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում։ Ընդգծվել է երկու ժողովուրդների պատմության և մշակույթի հանրահռչակման, պատմական խեղաթյուրումներին հակազդելու համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը:
Կողմերը նաև ընդգծել են հայկական և իրանական համայնքների միջև համագործակցության ակտիվացումը։