ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների կոպիտ խախտումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությունը։ Անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, մասնավորապես կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և երեխաների կրթություն ստանալու իրավունքների խախտման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր երեխաների, կանանց, հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, բռնության դեմ պայքարի ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես ատելության խոսքի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերին և ծրագրերին։

Ստեֆան Մալերիուսն իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա նաև տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակում հայ-վրացական օմբուդսմանական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Քննարկման ավարտին կողմերը ձևավորված համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր ծրարգրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular