ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Ալիևը անցել են բացահայտ սպառնալիքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին օտարերկրյա այցելությունն է կատարել դեպի Ադրբեջան և երեկ պաշտոնական հանդիպում ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես և սպասելի էր այդ հանդիպումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մի շարք հայտարարություններ են արել, սպառնալիքներ տեղացել Հայաստանի և Արցախի հասցեին։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է Բաքվի ուզած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ «Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումն անխոս ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին»,- հայտարարել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է։ Ըստ նրա՝ այդ հարցը քննարկել են Էրդողանի հետ և որքան շուտ բացվի միջանցքը, այնքան լավ։ «Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում»,- ասել է Ալիևը և հավելել, որ միջազգային իրավունքը չի գործում, այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը։

Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք Հայաստանի և Արցախի հասցեին։ Հատկապես հիմա, երբ կրկին սրվել է միջանցքի հարցը, Հայաստանի իշխանություններն էլ անընդհատ «կռուտիտներ են լինում» ՝ հայտարարելով, թե Հայաստանը հրաժարվում է միջանցքային տրամաբանությունից, իսկ երկաթուղին և մնացած հաղորդակցության ուղիները գործարկվում են Հայաստանի իրավազորության տակ, Ադրբեջանի և Թուրքիայի այս սպառնալիքներն առանձնապես աչք են ծակում, նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությունը ստիպված է եղել հայտարարություն տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը գնում է էսկալացիայի։

ԱԳՆ-ն, իհարկե, մեղադրանքի սլաքներն ուղղել է ռուսների ուղղությամբ՝ խաղաղապահներին կոչ անելով կատարել իրենց պարտականությունները։ Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական ինտերվենցիայի և Սյունիքը Հայաստանից կտրելուն, 44- օրյա պատերազմից հետո գրեթե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թերևս բացառությամբ փաշինյանական վարչախմբի, որն իր խաղաղության դարաշրջանի տապալված օրակարգով շարունակում է խաբել և շեղել հանրությանը։ Աստված ոչ անի, եթե պատերազմ եղավ, այս անգամ հետևանքները Հայաստանի համար շատ ավելի ծանր են լինելու։

Թամարա Հակոբջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular