ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին․ Բորել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ պատասխանելով ԵԽ պատգամավորների հարցերին։ 

Բորելն ընդգծել է, որ դիտորդական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հանձնառությամբ օժտված մասնագետներից, որոնք զինված չեն։ Թվով 100 դիտորդներ ունեն երկու տարվա առաքելություն իրականացնելու մանդատ և պետք է նպաստեն իրավիճակի կայունացամանը սահմանների երկայնքով։ 

Բորելը շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։ 

«Եվրոոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։ Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։ 

Բորելը նաև շեշտել է, որ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։      

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular