ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը․ մեկնաբանում է Սեյրան Օհանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդրանական ընդդիմությունը չի մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նիկոլ Փաշինյանի խոսքը ոչնչով չի տարբերվելու նախկին հարցազրույցներից, հայտարարություններից, մանիպուլյացիաներից։ Չենք մասնակցելու նաեւ, որովհետեւ քննիչ հանձնաժողովում մեծ մասը ՔՊ-ականներն են, քվեարկելու են այնպես, ինչպես ուզելու են։ Եվ հանձնաժողովում էլ կան փորձագետներ, որոնք իրենք պետք է պատասխան տան՝ ինչով են զբաղվել պատերազմի ժամանակ»,- նշեց Օհանյանը։

Օհանյանը հիշեցրեց, որ այդ պատճառով էր ընդդիմությունը հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր ստեղծել քննիչ հանձնաժողով, որը դուրս կլիներ ԱԺ-ից, կլիներ համաչափ բախշմամբ, առանց պաշտոնյաների։

«Այս հանձնաժողովն արդյոք գնահատակա՞ն է տալու նախորդ գումարման Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովին։ Անդրանիկ Քոչարյանն ինքն իրեն գնահատակա՞ն է տալու։ Իրենք պետք է գնատական տան գործադիր իշխանությանը, քաղաքական, ռազմաքաղաքական բոլոր խնդիրներին, կարողացե՞լ են պետությունը դնել ռազմական ռելսերի վրա, համախմբե՞լ են ողջ ժողովրդին, իրականանացրե՞լ են մոբիլիզացիա, գնահատե՞լ գլխավոր հարվածի ուղղությունը, համալրե՞լ են բանակը։ Սրանք իրենք չեն իրականացրել են»,- ընդգծեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա նաեւ դատական իշխանությանը։ Դատաիրավական համակարգը կարողացե՞լ է օրինականություն մարտական գործողություններում եւ պետության խորքում, թե՝ ոչ։

«Արդյոք իրենք քննչական գործողություննե՞ր են կատարել, արդյոք պարեկային խստացումնե՞ր են իրականացնրել, որ մարտական գործողությունների ամբողջ հատվածում օպերատիվ խորությամբ կարգուկանոն լինի։ Կարողացե՞լ են կանգնեցնել փախուստները։ Իսկ այս բոլոր ապօրինությունները խրախուսվել են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլեւ դրանից հետո։ Տեսեք՝ ովքեր են ստացել գեներալական կամ դրանց հավասարեցված դասական աստիճաններ․ ամբողջությամբ դատաիրավական համակարգը, որովհետեւ իշխանությունը զավթել է այն եւ օգտագործում է իր նպատակների համար»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular