ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ աշխատանք պետք է տարվի, որ ՌԴ խաղաղապահների ժամկետը լրանալուց հետո նրանք մնան Արցախում. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակաբար իրագործելու է իր հեռահար  նպատակը՝ ճնշում գործադրելով Հայաստանի ու Արցախի իշխանությունների վրա, որ հասնի Արցախի հայաթափմանը եւ շահեկան վիճակում գտնվել Հայաստանի հետ, եթե լինի սահմանազատում ու սահմանագծում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը նաեւ ցանկանում է ճանապարհ կամ միջանցք ստանալ ՀՀ տարածքով՝ մեծ Թուրանի քաղաքականությունն իրականացնելու համար. «Իհարկե, վերջնական նպատակը Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացումն է: Ադրբեջանն ու Թուրքիան դրա մասին բացահայտ ասում են: Յուրաքանչյուր քայլ՝ բանակցությունների գնալ կամ չգնալ, սահմանային իրավիճակում փոփոխություններ մտցնել, սադրանքներ իրականացնել, այդ բոլորը միտված է այդ խնդրին»,-ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նա ասաց, որ ՀՀ իշխանություններն իրենց վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն ու Արցախը մտցրել են պատերազմի մեջ, պատերազմում ոչինչ չեն արել հաջողությունների հասնելու համար, իսկ այդ ամենի հնարավորությունները, ներուժը հայ ժողովուրդը ուներ. «Իրենց վարած քաղաքականության պատճառով է, որ Արցախն այսօր շրջապատման մեջ է: Այսօր նրնք ձեռքները լվացել են ու ասում են՝ մենք քվե չենք ստացել Արցախի ժողովրդի կողմից, որ բանակցենք նրա համար: Այնինչ իրենք գալով իշխանության ասել են, որ բերում են խաղաղություն, եւ իրենց առաջնային խնդիրներից մեկը լինելու է Արցախի ինքնորոշման գաղափարն առաջ տանելը: Բայց այսօր իրենք այդ ամենից հրաժարվում են, ասելով՝ Արցախը թող գնա բանակցի:

Մեզ մնում է  միայն վերահաստատել այն կարմիր գծերը, որոնք նշում է «Հայաստան» դաշինքը, որ միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, որը կարող է բերել Արցախի անվտանգության եւ իր պատմական տարածքում կայուն զարգացման»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով Ադրբեջանի գործողությունները հայտարարությունները ցույց են տալիս, այդ երկրի հետ հնարավոր չէ խաղաղ համակեցություն, որից էլ բխում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Այս ամենը բերում է նրան, որ այս իշխանություններից պետք է ինչքան կարելի է արագ ձերբազատվել, որովհետեւ նախ, իրենք իրենց հանձնառությունից հրաժարվում են, երկրորդը, լեգիտիմ չեն, երրորդը, պարտված իշխանություններն անընդհատ ճնշման ու պարտադրանքի ներքո են, եւ չեն կարող լիարժեք բանակցել»:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի սադրանքները կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դա եւս կախված է հայ ժողովրդից. «Եթե ՀՀ իշխանություններին թվում է, որ եթե գնան ընդառաջ Ադրբեջանին ու Թուրքիային, եւ նրանք էլ ասելու են՝ վայ, ինչ խելացի ղեկավարներ են, խաղաղություն են ուզում, այդպես չի լինելու: Ինչքան հանձնվեն, այնքան Արցախի ու Ադրբեջանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններն ավելի խիստ ու կտրուկ են լինելու: Հայ ժողովուրդը պետք է գնա համազգային ընդվզման եւ մեր պաշտպանությունը կազմակերպելու, եւ այս իշխանություններին ազատվելու համար»:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ Արցախի իշխանություններին՝  նշելով, որ նրանք պետք է ունենան ռազմավարություն, որն ուղղված պետք է լինի առաջին հերթին անվտանգության ապահովման խնդիրներում շահեկան դիրքում գտնվելուն. «Այդ հնարավորությունները Արցախում կան: Երկրորդը, ՀՀ իշխանություններից պահանջել այն հանձնառությունը, որը Հայաստանը պարտավոր է: Երրորդը, արտաքին քաղաքականության մեջ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն: Առաջինը ՌԴ-ի հետ հարաբերություններն են, միջազգային  հարթակներում լուրջ աշխատանքն է: Գետնի վրա Արցախի անվտանգությունն ապահովում ՌԴ խաղաղապահ ուժերը, եւ լուրջ աշխատանք պետք է տարվի, որ ՌԴ խաղաղապահների ժամկետը լրանալուց հետո ոչ թե մի կողմի ցանկությամբ խաղաղապահները դուրս գան, այլ մի կողմի՝ հայկական կողմի ցանկությամբ ՌԴ խաղաղապահները մնան այնտեղ: Երկրորդը տորաբաժանումը, որ պետք է ապահովի Արցախի անվտանգությունը,  Արցախի պաշտպանության բանակն է:

Մենք միջազգային հանրությանը պետք է ներկայացնենք, որ Արցախի ՊԲ-ն ձեւավորվել է Արցախի ինքնորոշման սկզբնական փուլում, երբ Ադրբեջանը դրան հակադրել է սադրանքներ, հետո այն վերածվել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այն ժամանակ, իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Արցախի տարածքում, իր հնարավորությունների շրջանակում է ստեղծվել ՊԲ-ն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular