ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տան մամուլի քարտուղարը խախտել է ընտրությունների վրա ազդեցության մասին օրենքը. WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը խախտել է Հեթչի օրենքը, որն արգելում է դաշնային ծառայողներին աջակցություն հայտնել ընտրությունների թեկնածուներին։ Այս մասին գրել է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով Հատուկ յուրիսկոնսուլտի ապարատի (OSC) հաղորդմանը։

Ժան-Պիեռին մեղադրում են այն պատճառով, թե ինչպես է նա խոսել հանրապետականների մասին Սպիտակ տան պաշտոնական ճեպազրույցների ժամանակ։ Մամուլի քարտուղարն օգտագործել է «հանրապետականներ MAGA» արտահայտությունը, որն օգտագործում են Հանրապետական կուսակցության հակառակորդները։

«Ժան-Պիեռը հայտարարություն է արել՝ գործելով որպես պաշտոնյա, նա խախտել է Հեթչի օրենքը, որն արգելում է օգտագործել պաշտոնական լիազորությունները»,- նշվել է OSC-ի հայտարարությունում։

Սակայն Ժան-Պիեռը որեւէ պատժի չի արժանանա, քանի որ նա, հնարավոր է, չի իմացել, որ այդ ձեւակերպումը խախտում է հանդիսանում։ Հատուկ յուրիսկոնսուլտի ապարատում Ժան-Պիեռին նախազգուշացրել են, որ եթե նա նորից զբաղվի արգելված քաղաքական գործունեությամբ, «OSC-ն դա կհամարի օրենքի միտումնավոր եւ գիտակցված խախտում, ինչը կարող է կարգապահական միջոցների կիրառման պատճառ դառնալ»։

Անցած ամռանը, միջանկյալ ընտրությունների շեմին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է օգտագործել «հանրապետականներ MAGA» արտահայտությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հանրապետականներին մատնանշելու համար։ Սակայն նախագահները Հեթչի օրենքի ազդեցությանը չեն ենթարկվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular