ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չեմ ընդունի․ Սամվել Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլեւս որեւէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չեմ ընդունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ «Ես այլեւս պատրաստ չեմ որեւէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն։ Եթե ուզում եք գնալ ոչնչացման ճանապարհով, ապա գնացեք: Դա վերաբերում է ե՛ւ բանակցությունների բացակայությանը, ե՛ւ Ադրբեջանի հետ փոխվստահության հաստատման գործընթացի բացակայությանը, ե՛ւ սոցիալ-տնտեսական խնդիրներին, ե՛ւ ճանապարհի խնդիրներին»,-նշեց նա։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածի համար մեղավոր են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի իշխանությունները։

«Լաչինի միջանցքի անցակետի տեղադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների սխալն է։ Պետք է քաղաքական որոշում կայացնել, քաղաքական ուժերը չեն հասկանում, չեն գիտակցում։ Ես ամեն կերպ ասում էի, որ չի կարելի այդպես անել։ Ասում են՝ եթե մենք ֆինանսավորում ենք տրամադրում, մնացածը դուք ինքներդ թուրքերի հետ որոշեք։ Բայց դա քաոս է ստեղծում, եւ եթե դու ամեն ինչ տանում ես դեպի կործանում, ապա դու պետք է պատասխանատվություն կրես որպես քաղաքական ղեկավար։ Քաղաքական ուժերի մի մասը խոսում է բոյկոտի մասին, մյուս մասը սպասողական դիրքորոշում է որդեգրել։ Բայց ոչ մի ուժ պատասխանատվություն չի ստանձնում։ Արցախի ղեկավարությունը եւ քաղաքական ուժերը պետք է համաձայնության գան մեկ փաստաթղթի շուրջ, Ադրբեջանի հետ սկսեն փաստաթղթերի փոխանակում, բանակցություններ սկսեն։ Մարդը մինչեւ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելը ասում էր, որ գնում է բանակցելու։  Թուրքերն ասել են, որ չեն ցանկանում նրա հետ բանակցել։

Ի պատասխան՝ նա հայտարարել է, թե ով բանակցելու է թուրքերի հետ, դավաճան է։ Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ մոռացե՞լ են ձեր վերջին ուժերը։ Պետք է դադարեցնել խաղեր խաղալը, պառակտել հասարակությունը, իշխանություններն իրենց խաղն են խաղում, մյուսները՝ այլ խաղ։  Եթե բոլորս միասին ասում ենք, որ չենք բանակցում, ուրեմն եկեք ջոկատներ կազմենք եւ գնանք հայրենիքի համար մեռնելու։ Տեսնենք՝ ով կգա։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել միայն ժողովրդի ցանկության դեպքում։ Եթե ժողովուրդը գիտակցի, դուրս գա փողոց եւ ասի, որ այդ մարդը պետք է այս կամ այն քայլն անի, այդ ժամանակ ես կհամաձայնեմ։ Արցախի իշխանությունները խնդրի լուծումը չեն տեսնում։ Արցախի իշխանությունների հետ վերջին երկու հանդիպումների ընթացքում ընդունել եմ նրանց առաջարկները՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու կամ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, բայց դրա մասին խոսելն անիմաստ է։ Կա պատասխանատվության պակաս, չկա ծրագիր։ Բացի այդ, ընդդիմադիր մյուս թեւն էլ չընդունեց մեր առաջարկները։

Կարող է լինել իշխանափոխություն, կամ կարելի է հետքայլ անել եւ սկսել այլ ֆիգուրից, այլընտրանք չկա։ Բայց չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իշխանությունը հետքայլ անելու փոխարեն ուժեղացրել է ռազմական դրությունը եւ ոչ մեկին ոչինչ չի տալիս։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ են ասում Ադրբեջանում։ Այնտեղ ասում են, որ չեն  շփվելու Արցախի իշխանությունների հետ եւ նրանց համարում են քաղաքական դիակներ։ Պետք է մշակել Ադրբեջանի հետ փոխվստահության մասին առաջարկների փաթեթ եւ բանակցություններ սկսել Բաքվի հետ, եթե նա ցանկանում է, իսկ եթե ոչ, ապա բանակցությունները կարող են սառեցվել:       

Բայց մենք դա չարեցինք, այլ դիմեցինք տարբեր մեթոդների, որից հետո Ադրբեջանն անցակետ տեղադրեց։ Դա սխալ է: Քաղաքական ուժերն իրենց մեջ չեն գտել հավաքվելու եւ ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու կամք։ Դա հանգեցրեց քաոսի։ Պետության ղեկավարն, իբր, ստանձնել է պատասխանատվությունը, ինչը տեղի չունեցավ, ամեն ինչ թողել են ինքնահոսի։ Արցախից Հայաստան անցումը պետք է բաց լինի բոլորի համար, պետք է լուրջ բանակցություններ վարել այդ հարցի շուրջ՝ խնդիրը լուծելու համար։ Անհնար է լուծում չգտնել»,-նշեց Բաբայանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular