ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի. ԱՄՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) առաջին ամփոփիչ ստուգումը՝ երկրին տալով շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարից օգտվելու հնարավորություն։

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ. -ին շատ բարձր էր, ընդ որում իրական ՀՆԱ-ն 12.6 տոկոսով աճեց՝ պայմանավորված բարձր սպառմամբ եւ արտաքին պահանջարկով։ Այդ աճը սնուցվում էր Ռուսաստանից արտարժույթի եւ միգրանտների մեծ ներհոսքով։

Աճի թափը պահպանվեց 2023թ.-ի առաջին եռամսյակում՝ շինարարության, ծառայությունների եւ առեւտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։ Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց՝ տարվա համար կազմելով ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, ինչին նպաստեցին զբոսաշրջության բարձր եկամուտները։ Աճեցին նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումները եւ այլ ներդրումների ներհոսքերը՝ գլխավորապես արտացոլելով Ռուսաստանից կապիտալի ներհոսքերը։ Համախառն պահուստերն ավելացան՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրամը արժեւորվեց ավելի քան 20 տոկոսով 2022 թ.-ին։

Գնաճային ճնշումները 2022 թ. վերջից 2023 թ.-ի սկիզբը սկսեցին մեղմանալ։ Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին նվազեց՝ կազմելով 3.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), հիմնականում բազայի ազդեցությունների եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների արագ նվազման հաշվին։ Սակայն բնականոն գնաճը 2023 թ.-ի ապրիլին պահպանվեց գնաճի ցուցանիշից բարձր՝ 4.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ։ Գնաճային ճնշումների հիմնական աղբյուրն անվանական աշխատավարձերի երկնիշ աճը եւ ծառայությունների գների աճն էին։

Հարկաբյուջետային դիրքը 2022. թ.-ին նշանակալիորեն բարելավվեց։ Հարկաբյուջետային դեֆիցիտի ցուցանիշը 2022 թ.-ին նվազեց բարձր եկամուտների եւ ծախսերի թերակատարման հաշվին՝ կազմելով ՀՆԱ-ի 2.1 տոկոսը։ Կենտրոնական կառավարության պարտքը նվազեց 14 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ պայմանավորված պակասուրդի նվազմամբ, բարձր անվանական աճով եւ փոխարժեքի արժեւորմամբ։

Ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսված հունով է ընթանում։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բոլոր քանակական կատարողականի չափորոշիչները (ՔԿՉ) եւ կողմնորոշիչ թիրախները (ԿԹ) կատարվել են, եւ լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային հենանիշերի (ԿՀ) կատարման ուղղությամբ։ Մարտի վերջի կատարողական հենանիշը, որը պահանջում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) լիազորությունների, հաշվետվությունների ներկայացման, թափանցիկության եւ կենսունակության պահանջները հստակեցնող որոշման ընդունում, կատարվել է որպես սույն ամփոփիչ ստուգման նախապայման գործողություն։

2023 թ. -ի տնտեսական հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է, թեեւ նշանակալի ռիսկերը պահպանվում են։ Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի՝ ուժեղ թափի, սպառման եւ ներդրումների շնորհիվ։ Ծառայությունների առեւտրի եւ դրամական փոխանցումների բնականոն հուն վերադառնալով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնում է սպասվում։

Գնաճն ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կկայունանա ՀՀ ԿԲ թիրախի՝ 4 տոկոսի մակարդակում։ Հեռանկարը ենթակա է բարձրացած ռիսկերի, որոնք բխում են արտաքին դժվարին միջավայրից, այդ թվում՝ տարածաշրջանի լարվածությունից, համաշխարհային ավելի խիստ ֆինանսական պայմաններից եւ խոշոր առեւտրային գործընկերների աճի տեմպի դանդաղումից։

Մակրոտնտեսական քաղաքականությունն անհրաժեշտ է, որ կարճաժամկետ հեռանկարում կանխի տնտեսության գերտաքացումը՝ միաժամանակ միջնաժամկետ հեռանկարում աջակցելով ներառական եւ դիակայուն աճին։

Եթե աճը եւ եկամուտները կանխատեսվածից բարձր լինեն, հարկաբյուջետային բուֆերների կառուցումն առաջնահերթ կլինի։ Միեւնույն ժամանակ, եկամուտների մոբիլիզացման ջանքերն անհրաժեշտ է շարունակել, այդ թվում՝ ընդլայնելով հարկման բազան եւ պայքարելով ոչ ֆորմալության դեմ։

Դրամավարկային քաղաքականության վճռորոշ եւ նախաձեռնողական խստացմամբ հաջողվել է հասնել գնաճային ճնշումների զսպման, սակայն դրամավարկային քաղաքականությունն անհրաժեշտ է, որ պահպանի զգոնությունն ու տվյալներից կախվածությունը։ Ֆինանսական հատվածի ռիսկերը, որոնք կապված են անշարժ գույքի ոլորտի հետ, պահանջում են ուշի ուշով մոնիթորինգ՝ վերահսկողական գործիքների հզորացմամբ։

Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժի բացահայտման համար՝ կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում շարունակական առաջընթացի կարիք կա, այդ թվում՝ խթանելով առեւտրային կապերը եւ բազմազանեցումը, բարձրացնելով ֆինանսների մատչելիությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները եւ բարելավելով կլիմայի փոփոխությանը դիմակայունությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular