ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ ովքե՞ր են խոսում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների «առաջանցիկ զարգացումներից»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկվա օրը հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի շնորհավորական զեղումներով առ Ռուսաստան, ՌԴ նախագահ Պուտին և վարչապետ Միշուստին: Սա, իհարկե, ձեզ համար Էրդողանին բոլորից արագ ու առաջանցիկ շնորհավորել չէ: Այստեղ ավելի շատ «պալիծիկա» կա, չհաշված բացահայտ շողոմ-շողոքորթական պոզան, որ ուղղակի աչք է ծակում հիշատակված պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներից:

Նիկոլ Փաշինյանը նոր սիրելի արտահայտություն ունի՝ «առաջանցիկ զարգացումներ», որ գործածել է թե՛ Պուտինին, թե՛ Միշուստինին հասցեագրված շնորհավորական ուղերձներում: Այսպես, Վ. Պուտինին ուղղված շնորհավորանքում Ն.Փաշինյանը գրում է. «Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը»: Իսկ Մ. Միշուստինին ուղղված տարբերակում նշում է. «Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը...»:

Այդպես էլ ուզում ես հարցնել, թե այս շնորհավորական ճառագիրը «ուրիշ հերոսի անուն» չգիտի՞, թե՞ հենց միայն «առաջանցիկ զարգացում» է լսել: Չէ, հասկանալի է, իհարկե, որ Ռուսաստանում պաշտոնապես տոն է, ինքն էլ պաշտոնապես, ուզած-չուզած շնորհավորել է: Այսպես ասած՝ «դիվանագիտություն է անում»: Բայց, համաձայնեք, ձևակերպումները բավական ուշագրավ են: Առանձնապես զավեշտական է հնչում ու պամֆլետային նախադասության տպավորություն է թողնում հատկապես Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի»:

Դե, իհարկե, որակական այնպիսի՜ մակարդակի են հասել, հատկապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս 4-5 տարում, որ էլ ասելու չէ: Նա և իր քաղաքական թիմը այն աստիճան են փչացրել հայռուսական հարաբերությունները, այն կարգի ցածր աստիճանի են հասցրել, որից հետո մնում է միայն բարեկամության պայմանագիրը խզելը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, բացահայտ աջակիցները Ռուսաստանը նշում են որպես Հայաստանի թշնամի, վնասատու և խոսում... «առաջանցիկ զարգացումների» մասին: Դե, սա նույնիսկ արդեն զվարճալի էլ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular