ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական հակահարձակումը շաբաթներ կամ ամիսներ կտևի. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունները կտևեն մի քանի շաբաթ կամ ամիս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, և այն մանրակրկիտ ծրագրված է եղել։ «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք այն իրականացնել այն շրջանակներում, որը նախանշել ենք հակամարտության սկզբից. պատժել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի իր ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքները, բայց երբեք չհարձակվել Ռուսաստանի վրա և խուսափել այս հակամարտության սրումից», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան մեծացնում է զինամթերքի ու զրահատեխնիկայի մատակարարումն Ուկրաինա։ «Մենք ավելացրել ենք զենքի, զինամթերքի, զրահատեխնիկայի մատակարարումը, ինչպես նաև ուժեղացրել ենք նյութատեխնիկական աջակցությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular