ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ–ն նշել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է այն պայմանները,  որոնց կատարման դեպքում կարող է քննարկվել Իրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը:

«Վերջերս շփումներ են եղել Ադրբեջանի և Իրանի միջև։  Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկրների միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր դեսպանատան գործունեությունը կասեցվել էր այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նշենք, որ Ադրբեջանը սպասում է ահաբեկչության հետ կապված հետաքննության ավարտին»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ կան պայմաններ դեսպանատան անվտանգ գործունեության համար, և այդ հարցում «Բաքվին պետք է լիարժեք երաշխիքներ տրվեն»։

Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը 2023 թվականի հունվարի վերջին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular