ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ հետաձգվեց վաշինգտոնյան հանդիպումը. դիվանագիտական աղբյուրները նոր զարգացումներ են կանխատեսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Վաշինգտոնում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական ռաունդը։ Օրերս, սակայն, անսպասելիորեն Ադրբեջանը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով խնդրել են հետաձգել հանդիպումը։ Դրանից հետո տարբեր վարկածներ հնչեցին՝ ռուսականից մինչև չինական հետք որոնելով, և շատ դեպքերում այդ վերլուծությունները ճշմարտության հատիկ պարունակում էին։

Ըստ ամենայնի, ամեն ինչ պետք է նայվի, կոմպլեքսի մեջ, թե տարածաշրջանային իրավիճակի, թե աշխարհաքաղաքական զարգացումների, թե անդրկուլիսյան բանակցությունների շրջանակում, որոնց մասին մենք ավելի վաղ էինք արձանագրել։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Շվեյցարիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել էին նաև Արցախի հարցը։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, ողջ խնդիրն այն է, որ վաղը Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանը կառավարության նոր կազմով կայցելի Ադրբեջան, որտեղ կփորձեն պայմանավորվել, թե ինչ են անելու հետագայում։ Շարունակելու՞ են նույն կուրսը, թե՞ որոշակի վերադասավորումներ կլինեն, այդ թվում Թուրքիայի արատքին քաղաքականության մեջ։

Թեպետ շատ վերլուծաբաններ կարծում են, թե առանձնակի փոփոխություններ չեն լինելու, բայց Էրդողանի վերընտրությունը ևս աշխարհքաղաքական կոնսենսուսի հարց էր։ Ակնհայտ էր, որ ռուսական կողմը ամեն կերպ աջակցում էր Էրդողանին, և վերջինս պարտքեր ունի Ռուսաստանին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը, որը ցույց էր տալիս առերևույթ, թե կողմ չեն Էրդողանին, անգամ Թուրքիայի նախակին ՆԳ նախարարն ուղղակիորեն մեղադրանքներ էր հասցեագրում Վաշինգտոնին՝ ընդդիմությանը պաշտպանելու համար։ Իրականում, ԱՄՆ համար ամենակարևոր խնդիրն այն էր, որ թեկնածուների միջև տարբերությունը շատ մեծ չլինի։ Եվ այդ պարագայում խոսք է գնում, որ ԱՄՆ-ը պայմանավորվածություն ունի Էրդողանի հետ, որ «գունավոր հեղափոխությունների» մեխանիզմ չեն միացնի, իսկ Էրդողանը պետք է ավելի հաշտվողական կեցվածք դրսևորի ԱՄՆ հետ հարաբերություններում։

Էրդողանը թեպետ հին, բայց այժմ ավելի հավասարակշիռ Էրդողանն է։ Գործընթացի արգելակը համարվում է Ադրբեջանը, կարծում են, որ ռուսները խնդրել են Էրդողանին, որ Ադրբեջանին արգելակի ժամանակավորապես, մինչև ՌԴ-ն կարողանա մեծ ուշադրություն դարձնել հարավկովկասյան տարածաշրջանը։ Հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանն է պնդում, որ երկաթուղին վերահսկվելու է ՌԴ ԱԴծ կողմից։ Հայաստանն իհարկե, հերքում է այդ տեղեկությունները, սակայն վերջում, սովորականի պես պարզվելու է, որ հենց նման զարգացում է լինելու։

Նարե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular