ԵՄ երկրների ներկայացուցիչները հունիսի 14-ին կշարունակեն համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հունիսի 14-ի նիստին նախատեսում են շարունակել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր 11-րդ փաթեթը, որը կներառի ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական սահմանափակումներ։ Այս մասին նշված է Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգում։
Նշվում է, որ սահմանափակումները կքննարկվեն՝ «հաստատման նախապատրաստելու համար»։
«Պատժամիջոցների վերաբերյալ Խորհրդի որոշումը եւ վճիռը՝ կապված Ռուսաստանի գործողությունների հետ, որոնք ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում (տնտեսական պատժամիջոցներ - խմբ.), Խորհրդի որոշումը, պատժամիջոցների վերաբերյալ կատարողական վճիռը այն գործողությունների առնչությամբ, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը (որոնք նախատեսում են անձնական պատժամիջոցներ, դեպի Եվրամիություն ուղեւորությունների արգելք եւ եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում)»,- ասված է օրակարգում։
Մշտական ներկայացուցիչների նիստը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին։