ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան-Ադրբեջան. 1975 թվականի քարտեզը որպես կռվախնձոր»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ հայկական լրատվամիջոցներում բացատրական քննարկում է սկսվել, թե ինչու՞ Բաքուն չի շտապում համաձայնվել սահմանազատմանը 1975 թվականի ամենաօպտիմալ ու ճշգրիտ քարտեզով։

Փաստն այն է, որ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, մասնավորապես, հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն իբր նախապես պայմանավորվել են սահմանազատում իրականացնել հիմք ընդունելով 1975 թվականի քարտեզները, որոնց պատճենները գտնվում են միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում: Նույն միտքը հունիսի 4-ին կրկնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հաջորդ օրը՝ հունիսի 5-ին, Ադրբեջանի արտգործնախարարը պարզաբանել է, որ 1975 թվականի քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Նրա խոսքով, Ադրբեջանը մինչ այժմ իր որոշ հարևանների հետ բանակցություններ է վարում «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա»։

Այստեղ ինտրիգը կայանում է նրանում, որ Հայաստանը պետական մակարդակով, չնայած առայժմ միայն խոսքով հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ Բաքուն մինչ այժմ ձեռնպահ է մնացել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նույն հրապարակային հայտարարություններից, այն է 29,8 հազար քկմ-ի սահմաններում Հայաստանի ճանաչմանը:

Բացի դա: Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է Երևանը պնդում կոնկրետ այդ քարտեզի վրա, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ այդ քարտեզն ունի ամենամեծ մասշտաբը՝ 1:100000-ի։ Այսինքն քարտեզի վրա 1 սմ-ը հավասար է 1 կմ-ի։ Դա այդ մասշտաբի և նման ճշգրտության միակ քարտեզն է։ Նրա խոսքով, այն, որ ադրբեջանցիները չեն ցանկանում սահմանազատել այդ քարտեզի հիման վրա, խոսում է մեկ բանի մասին. «նրանք չեն ցանկանում նահանջել 2021 թվականի մայիսին ներխուժման և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ գրավված տարածքներից»։ Խոսքը Գեղարքունիքի Կութ, Վերին Շորժա գյուղերի, Ջերմուկի (Վայոց Ձոր) մերձակա ընդարձակ տարածքների, ինչպես նաև Սյունիքի Իշխանասար և Ներքին Հանդ գյուղերի տարածքների մասին է։ 1975 թվականի քարտեզի համաձայն սահմանազատման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի դուրս գալ այդ օկուպացված տարածքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular