ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այսքան տարի Թուրքիայի կողմից պատերազմից խուսափել է ռուս զինվորականների ներկայության արդյունքում. Աղաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանների անվտանգությունը, հատկապես թուրքական կողմից, միանշանակորեն պահպանվել են ռուս զինվորական ներկայության արդյունքում. մենք այսքան տարի այդ կողմից պատերազմից խուսափել ենք հենց այդ ներկայության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ։

Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի սահմանների վերահսկողությունը ամբողջությամբ հայկական ծառայությունները պետք է իրականացնեն:

«Մի կողմից շատ լավ կլիներ, որ հայկական սահմանապահ ուժերն այնքան ամուր ու զինված լինեին, եւ բանակն այնքան ամուր լիներ, որ երրորդ երկրի անհրաժեշտությունը չունենար՝ սահմանների անվտանգությունն ապահովելու համար, սակայն մենք շատ լավ գիտենք, որ սահմանների անվտանգությունը հատկապես թուրքական կողմից միանշանակորեն պահպանվել են ռուս զինվորական ներկայության արդյունքում: Մենք այսքան տարի այդ կողմից պատերազմից խուսափել ենք հենց այդ ներկայության արդյունքում»,- նշեց Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանից դուրս բերելու գործընթաց.

«Եվ  դա արվում է շատ լավ օգտագործելով միջանցքի առումով հայ հասարակության մեջ միանշանակ բացասական վերաբերմունքը, եւ դրա քողի ներքո պատրաստակամություն հայտնելու իրենց վրա վերցնելու սահմանների վերահսկողությունը: Ես չեմ զարմանա, որ այդ համաձայնությունից շատ կարճ ժամանակ անց պայմանագրային հիմունքներով այդ երկաթգծի վերահսկողությունը հանձնվի արեւմտյան ընկերությունների եւ օտար ուժերի մուտք արվի Հայաստան, նաեւ ԵՄ դիտորդներին վերափոխելով ՆԱՏՕ-ին ռազմական ներկայության. դա շատ հեշտ է արվելու, հաշվի առնելով ԵՄ դիտորդների այն մանդատը, որով նրանք այսօր գտնվում են Հայաստանում»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք դա ենթադրում է, այդ սահմանները չեն մնալու Հայաստանի վերահսկողության տակ, Աղաջանյանը պատասխանեց. «Այս պահին հաշվի առնելով այն ակտիվ գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունները տանում են՝ այստեղից ռուսական գործոնը դուրս բերելու առումով, ես չեմ զարմանա, որ դա ուղղակի առաջին քայլն է, որին հաջորդելու է Արեւմուտքի ներկայությունն այստեղ ապահովելու համար»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ ադրբեջանական կողմը չնայած նրան, որ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերը, սակայն այդ կետը պաշտպանում է, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Այս պարագայում նա փորձում է ռուսական կողմի մոտ միավորներ ստանալ՝ դրական իմիջ ձեւավորելով, սակայն դա ընդամենը խաղ է, եւ հաջորդ վայրկյանին Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել՝ եթե հայկական կողմը համաձայն է, ես խնդիր չունեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular