Արթուր Ավետիսյանը օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել. World Challenge Cup
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից:
Եզրափակչում նա վաստակել է 14,666 միավոր։
Հիշեցնենք, որ World Challenge Cup մրցաշարի հենացատկ վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը։