ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է. «Ապրելու երկիրն» իրական մրցակցություն կապահովի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը լրջագույն կասկածի տակ է։ Ավելին, ընթացիկ զարգացումները վկայում են, որ Տիգրան Ավինյանի գլխավորած թիմին բոլորովին էլ չի հաջողվելու հաղթել քաղաքապետի ընտրություններում։

Այսօրվա դրությամբ հիմնական քաղաքական ուժը, որը կարող է ոտք գցել գործող իշխանությունների հետ և ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղտնտեսությանը վերաբերվող ծրագրով իրապես այլընտրանք դառնալ գործող իշխանությունների համար, «Ապրելու երկիր» կուսակցությունն է։

Կուսկացությունն արդեն իսկ հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու է Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ Նա առնցքային մի քանի կետ է նշել, թե ինչու է մասնակցում ընտրություններին և ինչ են անելու։ Ըստ Թանդիլյանի՝ Երևանին պետք է խորքային բովանդակային փոփոխություններ, Երևանը պետք է լինի 21-րդ դարին հարիր եվրոպական մայրաքաղաք, Երևանում կառավարման համակարգը պետք է մասնագետների կառավարման համակարգ դառնա, ամեն մեկը պետք է լինի իր տեղում, իր ճիշտ գործն անելիս։

Ըստ Թանդիլյանի ՝ Երևանի ընտրությունները քաղաքական են և դրանք երկրում արդյունավետ իշխանափոխության միջոց են լինելու, այնպես ինչպես դրանք եղել են համայնքներում, որտեղ հիմա ղեկավարում են կուսակցության անդամները, իսկ ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ համագործակցության եզր չկա և առավել ևս դա չի լինելու Երևանում։ Այս իշխանությունները պետք է ամբողջությամբ հեռանան պետական կառավարման ոլորտից,- նշել է Թանդիլյանը։ Նման անկոտրում և արմատական մոտեցումը վստահաբար լուրջ ազդակ է լինելու «Ապրելու երկիր» կուսակցության հաջողության համար։

Կուսկցությունը նաև ուշագրավ առաջարկություն է արել երևանցիների մասնակցային կառավարման վերաբերյալ։ Ըստ Մանե Թանդիլյանի համայնքը ոչ թե օրենքի տերմին է, այլ մարդկանց միավորում, ովքեր առաջին հերթին պետք է լինեն իրենց բնակավայրի տերը և կառավարողը։

_ Թեև կուսակցական մասնագիտական թիմերն, ինչպես նաև ոլորտների փորձառու մասնագետներն աշխատում են Երևանի զարգացման ծրագրի վրա, սակայն մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը,- նշել է Մանե Թանդիլյանը՝ խոստանալով, որ առաջիկայում կուսակցության թիմակիցները կլինեն թաղերում, որտեղ նրանց կարող են փոխանցել խնդիրները, դրանց լուծման շուրջ քաղաքացիների առաջարկությունները։

Ըստ էության «Ապրելու երկիրն» արդեն իսկ ապացուցել է, որ կարող է լուրջ այլընտրանք դառնալ, այստեղ չփազանց կարևոր է նաև ընդդիմադիր մյուս ուժերի դիրքորոշումը, եթե նրանք կարողանան վեր կանգնել սեփական ամբիցիաներից, կամ էլ իշխանության ծպտյալ համագործակցելու իրենց քայլերից և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանը, ապա Երևանում կդրվի իշխանափոխության հիմքերը։

Սմբատ Բեջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular