ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ ՄԴ-ն մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով գործին ԱՄՆ-ի մասնակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարել է ՌԴ պահանջը և միաձայն մերժել է ԱՄՆ-ի մասնակցությունը  Ցեղասպանության կոնվենցիայով  Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի գործին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Դատարանը բավարարել է Ռուսաստանի Դաշնության պահանջը և միաձայն մերժել է ԱՄՆ-ի մասնակցությունն այդ գործին։ Որոշման ընդունման ընթացքում դատարանի նախագահ, ամերիկացի Ջոան Դոնոհյուն ստիպված է եղել հրաժարվել նախագահական գործառույթների կատարումից»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդման մեջ։

ԱԳՆ-ն նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հունիսի 9-ին հայտարարել է «դատարանի պատմության մեջ աննախադեպ որոշման մասին՝ 1948 թ․ դեկտեմբերի 9-ի Ցեղասպանություն հանցագործության նախազգուշացման և դրա համար պատժի մասին կոնվենցիայով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով դատավարությանը որպես  երրորդ կողմ 32 պետության մասնակցությունը թույլատրելու մասին»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular