ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում կարևոր է պահպանել ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել Հատուկ ռազմական գործողությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ ժամանակակից Հայաստանում իմաստները, սկզբունքներն ու նորմերը պարտադրված են Արևմուտքի կողմից, և միայն Ռուսաստանը կարող է փրկել հայերին այդ գաղութացումից: «Կռունկ» հեռագրային ալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Լույս» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

«Հայաստանի էներգետիկ անվտանգությունը դեռ Ռուսաստանի ձեռքում է, բայց իմաստները, սկզբունքներն ու նորմերը մեզ պարտադրում են Արևմուտքը։ Իրականում Հայաստանը անգլո-սաքսոնական գաղութ է»,- ասել է Այվազյանը։

Նրա խոսքով Հայաստանում 2013 թվականից սկսել են պարտադրել նորմեր ու արժեքներ, որոնք հակասում են հայկական մշակույթին ու ավանդույթներին։ «Հետո պատգամավորներն են կողմ քվեարկել սեռի մասին այլասերված օրենքին։ Դրա համար մեծ գումարներ են հոսել երկիր»,- նշել է փորձագետը։

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նա ընդգծել է, որ ամենակարևոր խնդիրը ներկայիս վիճակի պահպանումն է, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները վերջնականապես Արցախը (Լեռնային Ղարաբաղը) չհանձնեն Ադրբեջանին։ Նրա խոսքով, միայն Ռուսաստանը կարող է պաշտպանել հայերին: «Այսօր մենք ունենք մեկ խնդիր՝ պահպանել ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել Հատուկ ռազմական գործողությունը և պայմանավորվածություններ ձեռք բերել անգլոսաքսերի հետ նոր կանոնների շուրջ»,- ասել է «Լույս» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի առաջարկած խաղաղությունն իրականում ամբողջական հանձնում է։ «Փաշինյանը ընտրելով անգլոսաքսերի ստեղծած միաբևեռ աշխարհը երկիրը տանում է դեպի Թուրքիա, Բայդենի կազմակերպած դեմոկրատիաների ֆորումը հին աշխարհակարգի ճամբարն է: Բայց դա չի լինի»,- եզրափակել է Այվազյանը։

Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական ճանաչման մասին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, այսինքն ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռանան տարածաշրջանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular