ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ելքը կախված կլինի հաջորդ տարի կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից:

«Եթե Դոնալդ Թրամփն ընտրվի, նա կասի՝ «Մենք այստեղ կանգ ենք առնում, այն ամենը, ինչ ունեն ռուսները, կարող են իրենց պահել»»,-ասել է Օլանդը՝ հավելելով, որ հակամարտությունը «չափազանց թանկ է նստում», հաղորդում է РБК-ն։

Ֆրանսիայի նախկին նախագահը կարծում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի այն օրվան, երբ պետք է հույսը դնի իր վրա անվտանգության ապահովման համար, որը միաժամանակ պետք է կապված լինի ՆԱՏՕ-ի հետ: Դա չի նշանակում, որ եվրոպական երկրները չեն կիսում ԱՄՆ-ի նպատակները, ընդգծում է Օլանդը։ «Եթե մենք ասենք եվրոպական դաշնակիցներին, որ մենք չունենք նույն շահերը, ինչ ԱՄՆ-ն, գոնե խաղաղության առումով, մեր դաշնակիցները չեն կարողանա հետեւել մեզ»,-կարծում է Օլանդը։  

Ընդհանուր առմամբ, Պենտագոնի գնահատմամբ, անցյալ տարվա փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 39,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։ Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաջորդ տարվա ընտրություններում Թրամփի հաղթանակը կնշանակի երկրում «ժողովրդավարության վերջ», քանի որ նա երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ից, եւ «Ուկրաինայի վերջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular