ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրը» Երևանի խնդիրները լուծելու իրական ծրագիր ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանում չի համագործակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Կուսակցության քաղաապետի թեկնածու, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանդիլյանն է այդ մասին հայտարարել՝ ցրելով հանրության մեջ տարածվող այն կեղծ տեղեկությունները, թե իբր «Ապրելու երկիրը» կեղծ ընդդիմություն է և առաջադրվում է գործող վարչախմբին օգնելու։

Թանդիլյանը հիշեցրել է, որ իրենք բազմաթիվ համայնքներում հաղթանակ են տարել, կամ էլ խմբակցություններ ունեն ավագանիներում և որևէ դեպքում չեն համագործակցում գործող վարչախմբի հետ։ «Ուզում եմ ասել, որ երևանցիների հետ մենք ազնիվ ենք խոսելու ու հայտարարում ենք, որ երևանցու տված մանդատը, վստահության քվեն որևէ կերպ, որևէ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միավորման, կամ համագործակցության երբեք չի ծառայելու,- նշել է Թանդիլյանը և հավելել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը պիտի մասնակցի Երևանի ընտրություններին պարտավոր է հայտարարել արդյոք իր մանդատը հետագայում ծառայելու է ՔՊ-ի հետ համագործակցությանը կամ միավորմանը, թե՝ ոչ, բոլորը պետք է լինեն ազնիվ այս չափազանց կարևոր ընտրություններում։ Երևանցին հստակ պետք է իմանա ընտրությունների գնալով ինչ խնդիր է լուծելու»,- նշում է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Ապրելու երկիրը» ընտրություններին մասնակցելու է մի քանի կարմիր գծերով, դրանք վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց սպառել են վաղուց և պետք է հեռանալ։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահն երեկ նաև մի ուշագրավ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Երևանի տրանսպորտային խնդիրներին։ Փաստելով, որ գետինը սպառել է իրեն և Երևանի բնակչության տնտեսական զարգացման տեպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։

Ըստ Թանդիլանի, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը, քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը, կուսակցությունն արդեն իսկ որոշակի քայլեր արել է այդ ուղղությամբ և հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է Երևանը պատվի ճոպանուղու ցանցով, ինչը թույլ կտա իրար միացնել քաղաքի տարբեր հատվածները և, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, «Ապրելու երկիրը» բավական ուշագրավ նախաձեռնություններ և ռեֆորմներ կարող է բերել Երևան քաղաքին։

Գրիշա Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular