ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան հանդիպումը հետաձգվել է. ինչու՞ Հայաստանին դեղին քարտ ցույց տվեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12 –ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։

Միաժամանակ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետդեպի ներկայացուցիչը, իդեպ, որևէ կերպ նոր ժամկետ չի նշել։ Մայիսի սկզբին 4 օր տևած հանդիպումների ժամանակ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որից հետո թե՛ Բլինքենը և թե՛ արտգործնախարարը հայտնել են, որ որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։

Նախնական տվյալներով՝ այս մի հանդիպումը պետք է տևեր ոչ պակաս, քան երեք օր, սակայն Ադրբեջանը հանկարծակիորեն հետաձգում է։ Թե որն է պատճառը, որ Բաքուն տորպեդահարում է բանակցությունները, որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չունի։ Թեպետ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները վերջին օրերին զգալիորեն ակտիվացել են քննադատությունը Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հասցեին հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ավելացնելու համար։ Այս ֆոնին չափազանց ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների հարցերով համակարգող Ջիմ Օբրայնի հայտարարությունը։ Համակարգողի խոսքով՝ Ռուսաստանը գրեթե վերականգնել է ռազմական գործողությունների ընթացքի ապահովման համար անհրաժեշտ առանցքային արևմտյան միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ներկրման ծավալը նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը եղած ցուցանիշներին։

Ըստ «Պոլիտիկո» պարբերականի՝ Ռուսաստանի և Կովկասի ու կենտրոնական Ասիայի մի քանի երկրներ՝ Վրաստանը, Ղազախստանը, Հայաստանը օգնում են Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, և անգամ թուրքական աղբյուրներն են նշում, թե այս գործողությունների համար Հայաստանի Հանրապետությունը կարող է արժանանալ ամերիկյան պատժամիջոցների և բախվել լուրջ քաղաքական հետևանքների։

Նարեկ Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular