ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որպեսզի Հայաստանը տա Լեռնային Ղարաբաղը, նախ այն պետք է իրեն պատկանա. Մուխին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ հրատարակությունը մանրամասն պատմում է հայ-ադրբեջանական բանակցությունների շրջադարձերի և հարակից իրադարձությունների մասին, որոնց զարգացումն այսօր դժվար է կանխատեսել։ Եվ այստեղ պետք է խոսել Բաքվի խիստ զուսպ հայտարարությունների և Երևանից հնչող որոշակի տեղեկատվական հոսքերի մասին։ Իսկ այդ ամենի մասին ի՞նչ է մտածում ռուս հայտնի քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

Հարց.- Ալեքսեյ Ալեքսեևիչ, Նիկոլ Փաշինյանի թիմի ուժային անդամները շարունակում են զայրանալ Մոսկվայի «գործողություններից և անգործություններից» և նախատել Ռուսաստանին բոլոր տեսակի մեղքերի համար, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտությունում Երևանի ջախջախիչ պարտության համար։

Մուխին.- Պատերազմում հաղթելու համար պետք էր պատրաստվել դրան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արեց ճիշտ հակառակը՝ զբաղվեց սեփական հարցերի լուծմամբ, անձնական դիրքերի ամրապնդմամբ: Այսինքն սկսեց հենվել քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա։ Արդյունքը պարտությունն էր։ Այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հակամարտության ժամանակ Ռուսաստանը գտնվելով կոնվենցիոնալ, օրինական դաշտում արեց առավելագույնը, ինչ կարող էր անել նման պայմաններում։ Եթե ​​Մոսկվան ավելի ակտիվ դիրք բռներ, ապա ստիպված կլիներ լքել վերը նշված իրավական դաշտը։ Այստեղից էլ եզրակացություն. հայկական կողմի բոլոր հուզական մեղադրանքներն անտեղի են, անարդար և խիստ կողմնակալ։ Ինչը և պետք է հաշվի առնել Երևանից ստացվող լուրերի համատեքստում:

Հարց.- Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը տա Ադրբեջանին, որը գերակայում է բանակցություններում, ինչպե՞ս է Մոսկվան կառուցելու իր քաղաքականությունն այդ ուղղությամբ։

Մուխին.- Որպեսզի Հայաստանը տա Լեռնային Ղարաբաղը, նախ պետք է այն իրեն պատկանա։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում պաշտոնական մակարդակով, Լեռնային Ղարաբաղը անկախ պետական ​​սուբյեկտ է, թեկուզ չճանաչված։ Իսկ հայկական կողմի մեղքն այն է, որ այս երեսուն տարիների ընթացքում ոչինչ չի արել Ստեփանակերտի նկատմամբ իր դիրքորոշումը ինչ-որ կերպ կոնկրետացնելու համար։

Հարց.- Դա նշանակու՞մ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ոմն Էնթոնի Բլինքեն վերջնական գործարքում հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի կարծիքը։

Մուխին.- Ես կասկածում եմ: Պարոն Բլինկենը աշխարհաքաղաքական կեղտոտ խաղեր տվող մարդ է, և նա ոչ մի լավ բան չի տա Լեռնային Ղարաբաղին։

Հարց.- Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների զարգացումը Հարավային Կովկասում։

Մուխին.- Ես, ըստ էության, լավատես մարդ եմ, բայց այս իրավիճակում հոռետես եմ։ Դա է իրողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular