ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսուհետ քննչական գործողությունները՝ առերեսումներ, հարցաքննություններ, պետք է տեսանկարահանվեն: Օրենքի այդ պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ սարքերը ձեռք բերելու համար տենդեր են հայտարարել: Քննչական կոմիտեն՝ 240 միլիոն դրամի, հակակոռուպցիոնը` 20 միլիոնի, ԱԱԾ-ն` 10: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդին` միայն մեկը: Ինչո՞ւ: Մասնակցողներն ուշացումով տեղեկացել են, որ տեսախցիկների այնպիսի տեխնիկական բնութագիր է սահմանվել, որն իրականացման ենթակա չէ, տնտեսվարողները փաստի առաջ են կանգնել, որովհետեւ նման տեսախցիկներ իրենց հայտնի չեն եղել, եւ նման գներով էլ հնարավոր չի եղել դրանք ձեռք բերել։

Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան հորիզոնական անկյուն ունենան, այսինքն՝ նկարահանեն 140 աստիճան անկյան տակ, ինչն անիմաստ է, որովհետեւ կարիք չկա սենյակի հեռավոր անկյունները նկարահանել, եթե կոնկրետ մարդու հարցաքննություն ես ուզում նկարահանել։ Տենդերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն` «Վեստա» ապրանքանիշի տակ գործող: Այս ընկերության հետ արդեն 167 մլն 640 հազար դրամի պայմանագիր է կնքվել, որի դիմաց Քննչական կոմիտեին պետք է մատակարարվի 942 հատ տեսախցիկ․ 1 միավորի գինը՝ 178 հազար դրամ։

Ըստ պայմանագրի՝ մատակարարվող տեսախցիկները չինական արտադրության են, ապրանքանիշը՝ Spectre7 china jinda INT'L։ Սակայն ե՛ւ «Վեստայի» մրցակիցները, ե՛ւ մենք փորձեցինք համացանցում որոնել, թե ինչ տեխնիկական բնութագիր ունեն այդ տեսախցիկները եւ արդյո՞ք իսկապես նկարում են 140 աստիճան անկյան տակ, սակայն նման ապրանքանիշի տեսախցիկներ չհաջողվեց գտնել»:

Մանրամասները՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular