ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել ՌԴ-ի առգրավված ակտիվները Կիևի օգտին փոխանցելու մասին օրինագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ սենատորների երկկուսակցական խումբն օրինագիծ է ներկայացրել, որն ընդլայնում է Արդարադատության նախարարության լիազորությունները ռուսական ակտիվների առգրավման ոլորտում՝ ելնելով Ուկրաինայի շահերից, փաստաթղթի տեքստը հրապարակել է դրա հեղինակներից մեկը՝ Արեւմտյան Վիրջինիայի Ջո Մանչինից դեմոկրատ սենատորը, հայտնում է  РИА Новости-ն։

Նա նշել է, որ հաստատապես մտադիր է օրենսդրական մակարդակով հասնել այս օրինագծի հաստատմանը՝ «Ուկրաինայի համար այս կրիտիկական կարևոր պահին»։

Օրենքի նախագծով ընդլայնվում են Արդարադատության նախարարության լիազորությունները՝ առգրավված ռուսական ակտիվների հետ կապված միջոցառումների առումով։ Բացի այդ, փաստաթուղթը պարտավորեցնում է արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և ԱՄՆ պետքարտուղարի ղեկավարներին՝ նախանշել այդ լիազորությունների օգտագործման պլանները, ինչպես նաև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ այդ հարցի վերաբերյալ զեկուցել Կոնգրեսին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular