ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայի ԱԳՆ-ն պահանջել է երկրից արտաքսել ռուս դիվանագետներին․ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի 30 օրվա ընթացքում երկիրը լքեն Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակիցներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ 

Ռումինիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ երկրի իշխանությունների որոշմամբ  Ռուսաստանը պետք է 51-ով կրճատի Ռումինիայում պաշտոնների թիվը: Դրանց թվում են 21 դիվանագիտական պաշտոն տեխնիկական եւ վարչական անձնակազմի 30 պաշտոն։  

Նշվում է, որ ռուս դիվանագետները Ռումինիայից պետք է հեռանան 30 օրվա ընթացքում: Բուխարեստում նշել են, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են հավասարեցնել ռումինացի ներկայացուցիչների թիվը Ռուսաստանում եւ ռուսաստանցիներինը Ռումինիայում:

Ռուսական կողմը կպատասխանի Ռումինիայի՝ ՌԴ դեսպանատան ավելի քան 50 աշխատակիցների արտաքսելու որոշմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular