Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վիրահատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը որովայնի ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ 86-ամյա Հռոմի պապը երկու տարի առաջ եւս վիրահատվել էր․ հեռացվել էր նրա հաստ աղիքի մի մասը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Վատիկանը հայտնել է, որ երեք ժամ տեւած վիրահատությունը, որի ընթացքում Ֆրանցիսկոսը գտնվում էր ընդհանուր անզգայացման տակ, անցել է առանց բարդությունների։
Սպասվում է, որ Հռոմի պապը եւս մի քանի օր կմնա Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։
Որպես նախազգուշական միջոց՝ մինչեւ հունիսի 18-ը բոլոր պապական ունկնդրությունները չեղարկվել են։