ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան օրեցօր ավելի է ավելացնում իր նախապայմանները Հայաստանի նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան օրեցօր ավելի է ավելացնում իր նախապայմանները Հայաստանի նկատմամբ և լայն ազդեցություն ձեռք բերում գործող փաշինյանական վարչախմբի դեմ։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ նման իրավիճակում, որ թուրքական իշխանություններն ու քաղաքական շրջանակները չափազանց ծանր են տանում Հայաստանում հակաթուրքական ցանկացած քայլ։

Նեմեսիս գործողությունից հետո օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար փակելուց հետո թուրքական իշխանությունները՝ այդ թվում նախկին արտգործնախարար Չավուշօղլուն, բազմիցս հայտարարել են, որ եթե հուշարձանը Երևանում չապամոնտաժվի, ապա նոր միջոցներ կձեռնարկեն Հայաստանի դեմ։ Այս օրերին էլ թուրքական ԶԼՄ-ները նոր հետաքրքրություն են գտել իրենց համար։ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության Հրապարակի կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզը դարձել է Թուրքիայում փորձագիտական որոշ շրջանակների համար առիթ Հայաստանին նոր մեղդրանքներ հղելուն։ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևի թվիթերյան գրառումից հետո, թե իբր այդ Մեծ Հայքի քարտեզում արտահայտվում են Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն ուղղված իրենց հարևաններին, թուրքական ԶԼՄ-ները պատմական Մեծ Հայքի քարտեզը բնորոշել են որպես սկանդալային և սադրիչ։ Եթե Նեմեսիս գործողության հուշարձանը ապամոնտաժելու ջանքերն առանձնապես հաջողությամբ չեն կարող պսակվել և հանրությունը թույլ չի տա դա իրականացնել, ապա չի բացառվում, որ փաշինյանական իշխանությունը հեռացնի Մեծ Հայքի քարտեզը՝ այդ կերպ նոր դիվիդենտներ հավաքելով պաշտոնական Անկարայում։

Ի դեպ երեկ կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը։ Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Ֆիդանին՝ թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Թե ի՞նչ է ասել Հաքան Ֆիդանը և ինչ պահանջներ ներկայացրել Արարատ Միրզոյանին, Հայաստանի արտգործնախարարությունը լռում է։ 

Արամ Աբգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular