ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում հաղթելուց հետո «Ապրելու երկիրը» իշխանափոխության կգնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը բավականին ակտիվ է պատրաստվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և վստահեցնում՝ ավագանու ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա։

Մինչ խորհրդարանական և տիտղոսային ընդդիմությունն ու ընդդիմադիր այլ ուժեր օրեցօր կորցնում են իրենց ընտրազանգվածն ու վստահությունը հանրության մեջ, «Ապրելու երկիրը» բավականին լուրջ և կոշտ քարոզարշավ է իրականացնում՝ իսկական գլխացավանք դառնալով «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելայնը երեկ հայտարարել է, թե Երևանի ավագանու ընտրությունները 2021 թվականի նման չի լինի, երբ հասարակությունը ստիպված էր երկու բևեռներից ընտրել մեկին, և ընտրություններին ընտրապայքարը կգնա դրական ուղղվածությամբ։ Լրագրողների ճեպազրույցում Առաքելյանը հույս է հայտնել, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի հանուն Երևանի, ոչ թե, որ ուժերից մեկն ընտրապայքարում չհաղթի։

Կուսակցությունը թեև փորձում է ինտրիգ պահել, թե ով է գլխավորելու նախընտրական ընտրացուցակը, թերևս կասկած չկա, որ «Ապրելու երկիրը» ընտրություններին կգնա Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ Թանդիլյանը օրեցօր ավելացնում է իր հանրային վստահությունը և արդեն իսկ համարվում Երևանի քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկը։

Ի դեպ, ի տարբերություն գործող իշխանությունների և նրանց ընդդիմության, երբ քննադատությունը հիմնականում անձնավորված և հայհոյախառն է, «Ապրելու երկիրը» այս ճանապարհը չի ընտրել։ Փոխարենը հանրությանն է ներկայացնում բավականին լուրջ և պրագմատիկ ծրագիր, թե ինչպես է վերականգնելու Երևանի ենթակառուցվածքները և ինչ նոր նախաձեռնություններ են իրականացվելու։

Մասնավորապես կուսակցությունն արդեն իսկ խոստացել է, որ վերականգնելու է Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Երիտասարդական պալատը։ Կուսակցությունը նաև հուշագիր է ստորագրել «Արթուր Թարխանյան» հիմնադրամի հետ և Երիտասարդական պալատի նոր շենքի նախագիծը պատրաստ է։ Թեև շենքը նոր է, սակայն արտաքին տեսքով այն ամբողջությամբ հիշեցնում է երևանցիների սիրելի պալատը։

Նելլա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular