ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ դատախազությունում ծանր մթնոլորտ է: Ի մասնավորի՝ նորանշանակ գլխավոր դատախազը աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով: Մյուս կողմից՝ Աննա Վարդապետյանը իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համ արում է «արթուր դավթյանականներ» , առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո: Վերջապես նշել էինք, որ ներքին մեծ դժգոհություն կա, և մի շարք դատախազներ պատրաստվում են համակարգից հեռանալ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղ դ ա ս ա րյա նը, Կո տայ ք ի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Դժվար է ասել՝ որքանով է սա կապ ված վերը նշված խնդիրների հետ, սակայն հատկանշական է, որ հիշյալ դատախազներն առավել աչքի են ընկել հանրային տիրույթում մեծ աղմուկ հանած քաղաքական գործերով։ Նշենք , որ Բաղդա ս ա րյա նը և Պետ րոսյա ն ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, իսկ Մարտիրոսյանը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազներն են։

Փաստացի ստացվում է, որ գրեթե միաժ ամ անակ պաշ տ ո ն ի ց ազատման դիմումներ ներկայացրել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով պայմանավորված էլ նշյալ ազատումները մեծ հնչեղություն ստացան: Սակայն, ինչպես ասում են, նրանք «մենակ չեն»: Մեր աղ բյուրների փոխանցմամբ, «լռության քողի» տակ մի քանի նոր ազատումներ են եղել, իսկ առաջիկա օրերին առնվազն մեկ մարզային դատախազ ու մարզային մի քանի դատախազի տեղակալներ ևս պատրաստվում են հրաժարականի դիմում ներկայացնել։ Ի դեպ, կան նաև տեղեկություններ, որ դժվարություն է հարուցում գլխավոր դատախազի տեղակալ նշանակելը. դատախազության մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսն արդեն «դիվանագիտորեն» հրաժարվել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular