ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատճառաբանելով, թե պայմանավորվածություն ունի ռուսական կողմի հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետով (կան նաև մի քանի տեսանյութեր այդ մասին): Թեմայի շուրջ տարբեր տեղեկություններ ու մեկնաբանություններ կան նաև սոցցանցերում: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, իսկ Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստում է դրան, այդ թվում՝ լեգիտիմացնում է ադրբեջանական «կապեպեն», անկախ նրանից, որ հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին Արայիկ Հարությունյանն Արցախում ինտենսիվ հանդիպումների մեջ է և փորձում է պարզաբանումներ ու արդարացումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, մեզ հայտնի է դարձել նաև, որ հանդիպումների ժամանակ մարդկանց այն դիտարկմանը, թե նույն Հարությունյանը ժամանակին խոստացել ու հրապարակավ հայտարարել էր, որ Արցախի ադրբեջանակակացում չի լինի, որ ամեն ինչ արվելու է ինքնորոշման հարցն առաջ տանելու համար, վերջինս արդարացել է, թե «Նիկոլն ամեն ինչ հանձնեց, ես ի՞նչ կարող եմ անել»։

Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ ադրբեջանցիները նույնականացնում են անցակետով անցնողներին, ինչի մասին խոսել էր նաև Արցախի ՄԻՊ-ը։ Տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular