ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ամենակարևորն այն է, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը չհաղթի... և Ուկրաինան մնա որպես ինքնիշխան պետություն, քանի որ հակառակ դեպքում, եթե Ուկրաինան չկարողանա գոյություն ունենալ որպես անկախ ինքնիշխան ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունն ընդհանրապես քննարկելու առարկա չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ֆորումում։

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն այժմ պետք է միասնություն ցուցաբերի՝ աջակցելով Ուկրաինային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular