ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Միխայել Ռոթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը մեզ համար կարեւոր նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Եթե մենք դիտարկում ենք տեւական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի  անվտնգ ապրելու իրավունքը եւ համարում ենք, որ սա կենտրոնական բաղադրիչը պետք է լինի տեւական խաղաղության շուրջ բանակցությունների»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դա ապահովել, արդյոք կարիքը չկա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ռոթը պատասխանեց. «Առաջին հերթին որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի կամքն ու պատրաստակամությունը, բայց ես չէի ցանկանա գլխավոր բանակցողներից առաջ ընկնել եւ ասել, թե ինչպես  պետք է հասնել ադրբեջանական կողմում ձեւավորվող կամքին ու պատրաստակամությանը»:

Նա հիշեցրեց, որ առաջիկայում ակտիվ բանակցություններ են սպասվում Վաշինգտոնում. «Դրանք տարբեր ձեւաչափերով կշարունակվեն նաեւ ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ գերմանիայի ընդգրկմամբ: Սա մեկ օրվա խնդիր չէ, այլ տեւական աշխատանքի ու ջանքի արգասիք պետք է լինի:

Գլխավոր դերակատարն, անշուշտ, ԵՄ-ն է, հանձինս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի: մենք որպես երկու միջւին մեծության եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում եվրոպական այդ մեծ հանձնառությանը: Մեր համեստ նպաստը կոզեինք բերել խաղաղության գործընթացին: Իմ տպավորությամբ, Գերմանիայի կանցլերի մասնակցությունն այս գործընթացին բավական դրական արձագանքներ է գտել հայ հանրության մեջ:

Մենք չենք ցանկանում, որ արհեստական խաղաղություն հաստատվի, մենք աշխատում ենք արդան եւ ազնիվ խաղաղության օգտին, դա նաեւ այս տարածաշրջանում ապրող մարդկանց լիարժեք  պահանջն է: Մենք կարծում ենք, որ  պետք է շարունակվեն բանակցությունները եւ պետք է ամեն պարագայում հասնենք նրան, որ զենքերը լռեն:

Ներկայիս փոլում բոլոր կողմերին պետք է հնարավորություն տալ օգտվելու բանակցությունների առավելություններից եւ հասնելու առավել մեծ արդյունքի՝ ի շահ տարածշրջանի խաղաղության եւ կայունության»,-ընդգծեց գերմանացի խորհրդարանականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular