ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջանալ յոդի դեֆիցիտի պատճառով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յոդը այն կարևոր միկրոտարրերից մեկն է, որը մասնակցում է մի շարք ֆիզոլոգիական պրոցեսների: Վերջինիս դեֆիցիտը հանգեցնում է մի շարգ  լուրջ խնդիրների ու պահանջում է արագ  բուժում:

Ձեզ ենք ներկայացնում նախանշաններ, որոնք կվկայեն այն մասին, որ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է յոդ:

1. Քրոնիկ հոգնածություն

 Յոդի քրոնիկ դեֆիցիտի 1-ին նախանշաններից մեկը  համարվում է հոգնածությունը, անտարբերությունն ու քնկոտությունը, իսկ վահանագեղձի հորմոնի հիմնական գործառույթներից մեկը համարվում է օրգանիզմը էներգիայով ապահովելը: Շատ դեպքերում յոդի դեֆիցիտի դեպքում  քրոնիկ հոգնածությունն ուղեկցվում է մկանային թուլությամբ: Նման նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

2. Յոդի բացակայությունն ու այտուցվածությունը.

Դա յոդի դեֆիցիտ է, որը կարելի է անգամ անզեն աչքով նկատել: Հաճախակի յոդի պակասության դեպքում այտուցվածություն է առաջանում աչքերի տակ, ձեռքերին ու ոտքերին: Այս դեպքում միզամուղ միջոցներ ընդունելը ոչ միայն անօգուտ է, այլ անգամ վտանգավոր, քանի որ այդ դեղամիջոցների ընդունաման դեպքում օրգանիզմից դուրս են գալիս օգտակար նյութեր, որն էլ և հանգեցնում է ջրաղային բալանսի խանգարման:

3. Դաշտանային ցիկլի խանգարում.

Կանաց մոտ յոդի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում, քանի որ այդ դեպքում խախտվում է ամբողջ հորմոնալ համակարգը: Օրգանիզմում յոդի երկարատև բացակայության դեպքում հնարավոր է անգամ անպտղության զարգացում ու մենոպաուզայի  վաղաժամ  սկիզբ:
Եթե յոդի դեֆիցիտը հայտնվում է հղիության ընթացքում, ապա այն բացասապար է անդրադառնում պտղի վրա, որի դեպքում հնարվոր է անգամ բնածին հիվանդություններ և ինքնաբուխ վիժում առաջանա:


4. Յոդի դեֆիցիտ ու իմունիտետի նվազում.


Հաճախակի մրսածությունը կարող է լինել յոդի դեֆիցիտի հետևանք, քանի որ յոդը մեծ դեր է խաղում օրգանիզմի դիմադրողականության պահպանման գործում: Յոդի բացակայության դեպքում օրգանիզմը դառնում է ավելի խոցելի վիրուսային, բակտերիալ ու սնկային վարակների նկատմամբ:

5. Երկաթի դեֆիցիտի հետևանքով առաջացող անեմիա.

 Յոդի դեֆիցիտի դեպքում նյութափոխանակության ակտիվության նվազումը հաճախակի ուղեկցվում է արյան մեջ երկաթի դեֆիցիտով: Նման դեպքերում անեմիան, որպես կանոն,  արտահայտված բնույթ չի կրում ու արտահայտվում է արդեն  հիպոթիրեոզի ուշ շրջանում: Հիվանդին անհանգստացնում է ականջների մեջ առկա աղմուկը, թուլությունը, մաշկային ծածկույթի գունատությունն ու գլխապտույտը:

6. Ավելորդ քաշ.

 Յոդը հարկավոր է վահանգեղձի նորմալ աշխատանքի համար, որն ատադրում  է թրիօքսին ու թիրեոտրոպ հորմոնները: Վերջիններս ակտիվ մասնակցում են նյութափոխանակության գործընթացին: Յոդի բացակայության դեպքում, նվազում է հորմոնների արտադրությունը, ինչն էլ և ազդում է նյութափոխանակության մակարդակի նվազման վրա: Այդ ամենն էլ հանգեցնում է ճարպային հյուսվածքների կուտակմանը, իսկ այտուցվածության հետ կապված խնդիրը, որը բնորոշ է յոդի դեֆիցիտին, միայն ավելի է բարդացնում վիճակն ու նպաստում է քաշի ավելացմանը:

7. Ինտելեկտի նվազում.

Օրգանիզմում յոդի բացակայությունը հանգեցնում է ուշադրության նվազման, հիշողության վատթարացման ու ինտելեկտի նվազման: Յոդի դեֆիցիտը հանգեցնում է ուղեղի բջիջների նյութափոխանակության նվազման , որի հետևանքով էլ մարդ կորցնում է տարեթվերը հիշելու, տեղեկատվությունը վերամշակելու  ու դժվար հանձնարարությունները լուծելու կարողությունները, եվ եթե յոդի դեֆիցիտը չկարգավորվի, ապա հնարավոր է առաջանա  խորը դեպրեսիա:


Աղբյուրը՝ med2.ru

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular