ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը ձերբակալել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուլյանովսկում դատարանը երկու ամսով ձերբակալել է սամարացի գործարար Անար Հուսեյնովին Պովոլժիեի շրջանների բնակիչների՝ «Միիտր սիդր» ըմպելիքից թունավորման եւ մահվան գործով, տեղեկացրել է տեղի «73 онлайн» պարբերականը։

32-ամյա Հուսեյնովը՝ «Անդի» ընկերության հիմնադիրը, որը մատակարարում էր ըմպելիքը, անցնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման գործով։ Գործարարն իր մեղքը չի ընդունել։

Քննիչը դատավարության ժամանակ հայտարարել է, որ Հուսեյնովը նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության էթիլ սպիրտի շրջանառության համար, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։ Քննության վարկածով՝ Հուսեյնովը սպիրտ պարունակող եւ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հեղուկը ձեռք է բերել եւ սկսել արտադրել «Միստր սիդր» ըմպելիքը։ Մեղադրանքի կողմը համոզված է, որ գործարարն իմացել է արտադրանքի վտանգավորության մասին, բայց, միունույն է, այն ուղարկել է վաճառքի։ Ներկա պահին հայտնի չէ, թե որքան է դրանից վաճառվել։

Ինչպես գրել է «73 онлайн»-ը, վկան նշել է, որ երբ արտադրություն են եկել ոստիկանները, Հուսեյնովը հանձնարարել է ոչնչացնել մնացած արտադրանքը։

Գործարարի պաշտպանը հայտարարել է, որ Հուսեյնովը համագործակցում է քննության հետ, եւ որ կալանավորվել է սպիրտ պարունակող արտադրանքի մատակարարը, որից պատրաստվել է սիդրը։ «Պաշտպանության կողմն այժմ մշտապես փոխգործակցում է օպերատիվ աշխատակիցների հետ, եւ միայն Հուսեյնովի շնորհիվ է կալանավորվել այն մարդը, որը Սամարայի մարզ սպիրտ պարունակող արտադրանք է մատակարարել։ Կասկած կա, որ հենց այդ արտադրանքում է պարունակվել մեթանոլը»,- ասել է փաստաբան Վուսալ Շեյդաեւը։

«Միստր սիդր» ըմպելիքի օգտագործումից հետո մահացել է 30 մարդ։ Տասնյակ մարդիկ լրջորեն թունավորվել են, ոմանք դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են։ ՆԳՆ փորձագետները ըմպելիքի բաղադրության մեջ հայտնաբերել են մեթանոլի եւ էթիլբուտիրատի խառնուրդներ այնպիսի չափաբաժիններով, որոնք սպառնալիք են առողջության համար։

Հարուցվել են քրեական գործեր այնպիսի ծառայությունների մատուցման պատճառով, որոնք չեն համապատասխանել անվտանգության պահանջներին։ «Ռոսպոտրեբնադզորը» առգրավում է բրենդի արտադրանքն ամբողջ Ռուսաստանում, դրա մատակարարումներն արգելվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular