ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են Վրաստանի և Արցախի հարցերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեպետ աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ են ընթանում, իսկ Ռուսաստանը թեժ պայքարի մեջ է Հավաքական Արևմուտքի և նրա հովանավորյալների հետ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ հակամարտող կողմերի միջև շփումները դադարեցվել են։

Գրեթե ամենօրյա անդրկուլիսյան բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև, բոլորի աչքից հեռու։ Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, կռիվը՝ կռիվ, բայց պետությունների՝ հատկապես գերտերությունների շահերը միշտ կարևոր են և դրանց պետք է հասնել նաև նույնիսկ պատերազմի օրերին։

Ըստ դիվանագիտական աղբյուրների, 2 շաբաթ առաջ հերթական հանդիպումն է եղել Շվեյցարիայում ամերիկյան և ռուսական իշխանությունների բանակցողների միջև։ Այս հանդիպումը նվիրված է եղել ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին Վրաստանի շուրջ։ Նոր իրողությունների պայմաններում, երբ Վրաստանի գործող իշխանությունները փորձում են հավասարակշիռ վարք դրսևորել իրենց երկիրը զերծ պահել Ռուսատանի դեմ երկրորդ ճակատ դարձնելու արևմուտքի հավակնություններից և ամեն ինչ անում են, որ Վրաստանը նոր ոտնձգություններից պաշտպանելու համար, Միացյալ նահանգներն ու Ռուսաստանը փորձում են կարմիր գծեր նախանշել, թե ինչպես են վարվելու Վրաստանի հետ, ընդ որում նշվում է, թե այս Շվեյցարիայում կայացած հանդիպմանը քննարկվել է անգամ Աբխազիային առնչվող որոշակի հեռանկարներ։

Ռուսները դեմ չեն լինի, որ Աբխազիայի մի հատվածը Վրաստանի պրոտեկտորատի տակ անցնի, մի պայմանով, որ աբխազական երկաթգիծը պետք է բացվի։ Թեև ողջ հանդիպումը հիմնականում նվիրված է եղել Վրաստանին, սակայն քննարկվել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ամերիկյան կողմը հստակ ակնարկել է, որ դեմ չեն Վաշինգտոնում ու Բրյուսելում ժամեր տևող հանդիպումներից հետո, հայ-ադրբեջանական բանակցություններ լինեն նաև Ռուսատանում։ Ակնհայտ է, որ հենց ամերիկյան կողմն է ավելի շահագրգիռ Արցախի շուրջ բանակցությունները առաջ տանելու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու ուղղությամբ, սակայն գիտակցում է, որ գործընթացները պետք է տեղի ունենան նաև ռուսական հարթակներում։

Աշխարհաքաղաքական նոր պայմաններում, եթե Ռուսաստանը չի էլ կարողանում ամբողջությամբ իր ձեռքը վերցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, սակայն ունի զգալի հնարավորություններ խանգարելու այդ գործընթացին, եթե փորձեն իրեն դուրս թողնել պրոցեսներից։ Ուստի և ամերիկյան կողմը պրագմատիկ առումով հրաշալի հասկանում է, որ Ռուսաստանին պետք է պահել իր դեմքը, ուստի դեմ չէ, որ Ռուսաստանը ևս փորձի նախաձեռնողականություն ցուցաբերել։

Հայաստանի գործող իշխանություններին, իհարկե, ոչ ոք ոչինչ էլ չի հարցնում, լավագույն դեպքում տեղեկացնում են, այն էլ պոստ ֆակտում, երբ արդեն ամեն ինչ որոշված է լինում։

 Գուրգեն Աղասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular