ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. դեսպան Սվենսոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի Թագավորությանն ու ժողովրդին:

Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Շվեդիան ցուցաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որն ուղղված է մեր երկրում և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ապահովմանը»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի պատմության և բովանդակության վերաբերյալ:

Դեսպան Սվենսոնն իր խոսքում շեշտել է, որ Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը:

Երկուստեք ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Շվեդիայի սերտ համագործակցության խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular