ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Ավինյանին. Հարց քաղաքապետի պաշտոնակատարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործակարգավարական նիստերի անցկացման ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, մենք այնպես աշխատանքը բաշխել, որ մեզ հարմար լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ այ բյուջեն ներկայացնելու համար եկել է ինքը:

Հարցին՝ այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին, ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես, նաեւ ֆինանսական ոլորտի հետ կապված: Մենք կառավարություն դիմել ենք տարբեր հարցերով, եւ այդ աշխատանքը պարոն Ավինյանը կարող է անել շատ արդյունավետ, նա այդ աշխատանքն արել է շատ արդյունավետ, կան հստակ արդյունքներ արդեն: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:

Դիտարկմանը, որ կանոնակարգը պհանջում է, որ կառավարության նիստերին ներկա լինի Երեւանի քաղաքապետը, ոչ թե փոխքաղաքապետը, Հովհաննիսյանը խուսափեց արձագանքել:

Հարցին, թե արդյոք քարոզարշավ չէ՞, որ Երեւանի ընտրություններից մի քանի միս ռաջ Տիգրան Ավինյանը մասնակցում է միջոցառումների, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, այլ ենթակառուցվածքներ է բացում, քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ, ես դա չեմ համարում քարոզարշավ, համարում եմ ընթացիկ աշխատանք: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ թիմ, որը տվյալ պահին այդ համայնքում ղեկավարում է, պարզապես ընտրություններից մեկ տարի առաջ գործ չանի:

Այն ոլորտները, որտեղ պարոն Ավինյանն է ղեկավարում, մասնավորապես, շինարարության, ինքն էլ ներկ է լինում բացմանը, ինչը շատ նորմալ է»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին: Իշխող ՔՊ-ն հայտարարել է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular