ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաքսու սպանված վարորդի եղբայրը կատարվածի համար մեղադրում է եղբոր կնոջը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am-ը գրում է.

Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին սպանված տաքսու վարորդ, տաքսի ծառայության տնօրեն 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են նաեւ նրա կնոջը, որը մեղադրյալ Վահրամ Վերանյանի հետ արտամուսնական կապի մեջ է եղել։

«Ամեն ինչ սկսվել ա իր կնոջից, ինքն ա կերել ախպորս գլուխը։ Ինքը մինչեւ Է դեպքն էլ Վահիկի հետ կապ է ունեցել, զանգել, ասել է՝ Արսենը քեզ հետապնդում է, զգույշ կլինես»,- NEWS.am-ին ասաց Արսեն Խանամիրյանի եղբայրը՝ Արմեն Խանամիրյանը։

Եղբայրը պատմեց, որ 8 տարի առաջ Արսենը, բաժանվելով իր նախկին կնոջից, որի հետ ամուսնացած է եղել 17 տարի, ամուսնացել է իրենից 20 տարի փոքր Ա. Դ.-ի հետ։ Դրանից հետո, նրա խոսքով, եղբոր կյանքը հիմնովին փոխվել է։

«18-ամյակից 2 օր առաջ փախել էր Արսենի հետ։ Նայել էր, որ լավ ավտո ունի, լավ գործ ունի, ասել էր՝ առանց քեզ չեմ կարա, եկել էր հետը։ Իրա պատճառով ախպերս պարտքերի տակ ընկավ։ Ես ամեն անգամ ասում էի՝ բաժանվի, մի լուրջ բան կբերի գլխիդ, ասում էր՝ չէ, երեխեքիս խաթր չեմ կարա»,- ասաց սպանվածի եղբայրը։

Ընտանիքի անդամները, այդ թվում եւ Արմենը, միայն մեկ տարի առաջ են իմացել, որ կինը սիրային կապի մեջ է իրենց տաքսի ծառայության արդեն նախկին վարորդ Վահրամ Վերանյանի հետ։

«Արսենից փողերը վերցնում էր, գնում էր Վահիկի հետ զվարճանալու։ Հիմա նոր երեխեքն են պատմում, որ վարձով ապրելու ժամանակ, երբ Արսենը տանը չի եղել, Վահրամը գնացել է իրենց տուն, փակել են երեխաներին սենյակում, հարբել են։ Ինքը մինչեւ հիմա էլ կապի մեջ է եղել Վահրամի հետ:: Երբ Արսենը տնից դուրս էր գալիս, հեռախոսն ականջից չէր դնում»,- ասաց սպանվածի եղբայրը։

Սպանվածի հարազատները պատմեցին, որ նրա կինն այս պահին դատապարտված է պայմանական ազատազրկման՝ սուտ մատնության համար։ Նա մեղադրվել է երկու դեպքով։ Առաջինը կապված է եղել ճանապարհային ոստիկանության աշխատակցուհու հետ։ Ասել է, թե ինքը վճարել է իրենց տաքսի ծառայության վարորդների վարչական իրավախախտումների տուգանքները, սակայն աշխատակցուհին հափշտակել է գումարը, մյուս դեպքում էլ մեղադրել է Վահրամ Վերանյանին իրեն դանակահարելու համար։ Ըստ քննության տվյալների՝ կինն առաջին դեպքում չի ընդունել մեղադրանքը, երկրորդ դեպքում ասել է՝ ամուսնու հետ մեքենայի մեջ վիճել է իր ու Վահրամի միջեւ եղած սիրավեպի շուրջ, ապա ինքն իրեն դանակահարել է, մեղքն էլ գցել Վահրամի վրա, որ նրանից վրեժ լուծի։

«Հաշվի են առել, որ երեք երեխա ունի՝ 7, 6 ու 5 տարեկան, ու պայմանական ազատազրկման են դատապարտել»,-ասաց սպանվածի եղբայրը։

Արմեն Խանամիրյանը պատմեց, որ կնոջ հետ ունեցած սիրավեպի խատճառով լարված էին Արսենի ու Վահրամի հարաբերությունները։ Նրանց վերջին վիճաբանությունը ծեծով է ավարտվել, Վահրամին դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել։

«Արսենը գնացել էր ոստիկանություն, հանձնվել էր, ասել էր, որ ինքն է ծեծել Վահիկին»,- ասաց Արմեն Խանամիրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին ծեծելով սպանել են տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ «Նիվայի» վարորդի ու տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տաքսու վարորդը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գիտակցության չգալով: Ավելի ուշ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նա պատմել է, որ իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ 48-ամյա Արսեն Խանամիրյանին։

Հիշեցնենք, որ ականատեսները պատմել էին, որ «Նիվայից» մի քանի անձիք են իջել, ծեծել տաքսու վարորդին, ապա դանակահարել։ Սպանվածի հարազատները պահանջում են պատժել նաեւ մյուս մեղավորներին։

Նշենք, որ Արսեն Խանամիրյանը նաեւ ֆուտբոլիստ էր, եղել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular