ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ազատվել մրսածությունից մեկ օրվա ընթացքում. պրոֆեսոր Ռոն Էկլզ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ցածր ջերմաստիճանի պայմաններում մրսելը չափազանց հեշտ է։ Առավել բարդ է արագ ոտքի կանգնել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ պրոֆեսոր Ռոն Էկլզը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ազատվել մրսածությունից 1 օրվա ընթացքում։

7:00 Տաք լոգանք ընդունեք։ Բարձր ջերմության մեջ արթնանալով՝ դժվար թե ցանկություն ունենաք լոգանք ընդունելու, սակայն տաք լոգանքը չափազանց կարևոր է առողջացման համար։

8։00 Նախաճաշին մեկ բաժակ հատապտուղ կերեք։ Վիտամին C-ի անհրաժեշտ քանակն ապահովելու համար նարնջի հյութ խմեք, մեկ աման ապուր կերեք։

10։00 Ինհալացիա արեք։ Մրսածությունը կարող է հանգեցնել քթանցքերի խցանման, ինչի հետևանքով գլխացավ կունենաք։ Ցավը հաղթահարելու և շնչողիները մաքրելու համար գլուխը պահեք շոգու վրա 5 րոպե։

12։00 Զբոսանքի գնացեք։ Սառը եղանակին դժվար թե զբոսնելու ցանկություն ունենաք, բայց ճաշից առաջ կարճ զբոսանքը կլավացնի ոչ միայն տրամադրությունը, այլևս կամրացնի իմունային համակարգը։

13։00 Ճաշին մսամթերք կերեք։ Սպիտակուցն ակտիվացնում է իմունային համակարգի աշխատանքը։ Մարդիկ, ովքեր հիվանդության ընթացքում սննդակարգից բացառում են մսամթերքը, սովորաբար ավելի երկար են հիվանդ լինում։

15։00 Հեղուկներ օգտագործեք։ Խոտաբույսերով թեյերը և մյուս տաք հեղուկները կօգնեն, որ օրգանիզմն ազատվի վարակից։

18։00 Կարրի կերեք։ Կերեք ճաշատեսկներ, որոնք կարի կամ չիլի են պարունակում։ Իմբիրը, սխտորը և պղպեղը ևս հայտնի են հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններով։ Համեմունքները կօգնեն ազատվել միկրոբներից և մաքրել շնչուղիները։

20։00 Լոգանք ընդունեք։ Հոգնած մկաններին թույլ տվեք հանգստանալ։

22։00 Քնեք 8 ժամից ոչ պակաս։ Օրգանիզմին հանգիստ է հարկավոր վերականգնվելու համար։ Լավ քունը կօգնի օրգանիզմին վերականգնել ուժերը։ Եվ ընդհանրապես իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար հարկավոր է պարբերական քուն։ Գիշերը սուրճ կամ ալկոհոլ մի օգտագործեք, երկար հեռուստացույց մի նայեք, մի աշխատեք անկողնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular