ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սփյուռքում նոր դավադրություն իրականացնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սփյուռքում նոր դավադրություն իրականացնել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շաբաթներ առաջ Ազգային ժողովում հայտարարել էր, թե առաջիկայում հայկական Սփյուռքի խոշոր կենտրոններում հանձնակատարներ կնշանակվեն։

Ավելին՝ Հանրային ծառայությունների մասին օրենքում դեռևս 2021 թվականի նոյեմբերին կատարվել է փոփոխություն, ըստ որի Սփյուռքում նշանակվելու են հանձնակատարներ։ Դա լինելու է հայեցողական պաշտոն, հանձնակատարները նշանակվելու են վարչապետի կողմից՝ Սփյուռքի կողմից գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ։ Աշխատանքներն արդեն երկու տարի ընթացքի մեջ են և միայն այժմ դրա վերաբերյալ որոշակի տեղեկություններ են հայտնի դառնում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ցուցակներն էր ճշտում, որպեսզի բոլոր նշանակումներն իրականացվեն միաժամանակ՝ անակնկալի բերելով թե՛ Սփյուռքում գործող և ներկայիս իշխանություններին ընդդիմադիր համայնքներին և թե՛ գործիչներին ու քաղաքական ուժերին։

Փաշինյանը իր 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ անգամներ առնչվել է Սփյուռքի բուռն դժգոհության հետ, իսկ շատ դեպքերում նրան պարզապես շան օրի են հասցրել՝ հարցակոխ անելով տարբեր թեմաներով։ Բանը հասել էր այնտեղ, որ վերջերս Քիշնևում կայացած հանդիպմանը հայ համայնքի ղեկավարին ընդհանրապես չէին հրավիրել Փաշինյանի հետ հանդիպմանը, ավելին խաբել էին, թե հանդիպում տեղի չի ունենալու, իսկ իրականում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը մի քանի ուկրաինահայ գործարարների էր բերել, որոնց ներկայացրել էին որպես Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Այժմ Փաշինյանը փորձում է միջոցներ ձեռնարկել ընդհանրապես սփյուռքի հետ իր կապը բացառապես ցանկալի մարդկանց հետ իրականացնելու համար, իսկ դրա «ամենահարմար» տարբերակը հենց պետական պաշտոնյաների կամ տեղերում անձանց նշանակելն է, որոնք կախվածության մեջ կլինեն Փաշինյանից և չեն կատարի ավանդական կուսակցությունների պահանջները, ընդ որում նման նշանակումներ առաջին հերթին իրականացվելու են խոշոր երկրներում և հատկապես այն երկրներում, որոնց հետ Փաշինյանն ունի անձնական կապեր և հաճախ է լինում, այդ թվում եվրոպական մի շարք երկրներում՝ Նիդերլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, նաև Լեհաստանում, ԱՄՆ-ում ու Ռուսատանում։

Հատկապես Ռուսաստանի պարագայում, բանն այն է, որ Փաշինյանը չի վստահում ո՛չ իր նշանակած դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ո՛չ էլ առավել ևս Ռուսաստանի հայերի միությանը։

Նարինե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular