ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միսսուրի նահանգում կիրականացնեն ԱՄՆ-ում 12-րդ մահապատիժը 2023 թվականի սկզբից ի վեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Միսսուրի նահանգում 2000 թվականին երկու սպանություն կատարած հանցագործին մահապատժի կենթարկեն, հայտնում է Associated Press-ը։

Նահանգապետ Մարկ Փարսոնը մերժել է ներման խնդրանքը 42-ամյա Մայքլ Թիսիուսին, ով սպանել էր բանտի երկու պահակներին։ Թիսիուսը հանցագործությունը կատարել է 2000 թվականի հունիսին՝ փորձելով ազատել իր նախկին խցակցին բանտից:

Երկուշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է հետաձգել մահապատիժը՝ պատճառաբանելով, որ Թիսիուսը սպանության պահին 19 տարեկան էր։ Անցյալ շաբաթ դաշնային դատավորը կասեցրել էր պատժի կատարումը, քանի որ երդվյալ ատենակալներից մեկը, որը 2010-ին դատապարտել էր Թիսիուսին, անգրագետ էր, սակայն բողոքարկման հանձնաժողովը չեղյալ է հայտարարել այդ որոշումը։

Associated Press-ը նշել է, որ Թիսիուսը կլինի երրորդ մարդը Միսսուրիում և 12-րդը ԱՄՆ-ում, ում մահապատժի են ենթարկել 2023 թվականի սկզբից ի վեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular