ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, շտապեց Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու: Անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանը որքանով էր նման նպատակ դրել, կամ որքանով էր դա ինքնակամ արել, նրա այդ քայլն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդի արժանապատվությանը: Կան բաներ, որ անհնար է կեղծել, այսպես ասած՝ «դերասանություն անել»: Նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանները խոստովանում են, որ կարելի է բեմում (կինոյում) սեր ցուցադրել, ցասում, ատելություն, ցավ, բայց կա մի բան, որ անհնար է «խաղալ»:

Ընկերությունը: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին՝ նկատենք. եթե նույնիսկ Թուրքիա նրա կատարած շնորհավորական այցը հազարապատիկ արարողակարգային լիներ, միևնույնն է, անհնար է այդքան անկեղծ ուրախություն և երջանկություն ձևացնել, ինչպիսին արտացոլված է տեսանյութերում և լուսանկարներում: Տեսեք, «հիացեք», ի վերջո՝ «ծափ տվեք, արա», թե որքա՜ն ուրախ ու երջանիկ է Նիկոլ Փաշինյանը հենց միայն այն իրողությունից, որ հայտնվել է Էրդողանի երդմնակալության արարողությանը, որքան սրտանց և զվարթ է շփվում Ալիևի հետ: Մեր երեխաների արյունը հեղելուց և հազարներով կոտորածի մատնելուց հետո այսպես ուրախ-զվարթ շփվում է հայատյացների, մինչև արմունկները հայերի արյամբ թաթախվածների հետ:

Մի ժամանակ ասում էին, թե Նիկոլը ո՛չ հայրենիք է սիրում, ո՛չ երկիր, ո՛չ պետություն, ո՛չ ժողովրդին։ Նա միայն իրե՛ն է սիրում: Բայց իրեն սիրել առաջին հերթին նշանակում է ինքնասիրություն ունենալ: Հիմա պարզվեց, որ նա դա էլ չունի: Թուրքերը ցույց տվեցին, որ չունի: Այսինքն, իրեն էլ չի սիրում: Այսինքն, նա միայն պաշտոնն է սիրում, ու՝ վերջ։ Ճիշտ Սևակի տողերի նման. «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Շարունակությունն էլ՝ վրադիր... Նա ամեն ինչ կանի ու անում է, որ մնա իր պաշտոնում: Թե ինչի գնով, դա արդեն իր համար կարևոր չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular