ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հաստատել է «Բախմուտի մոտ հակահարձակման մեկնարկը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է «որոշ ուղղություններով Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեկնարկի մասին»։ Նրա խոսքով՝ «ռազմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Բախմուտում (Արտեմովսկ - խմբ.), այլ ոչ թե հարավային ուղղություններով, ինչպես նախօրեին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մենք շարունակում ենք պաշտպանությունը, որը սկսել ենք 2022 թվականի փետրվարի 24-ին։ Պաշտպանական գործողությունը պարունակում է ամեն ինչ, ներառյալ հակահարձակողական գործողությունները: Հետևաբար, որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- գրել է Մալյարը Telegram-ի իր ալիքում։

Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինական բանակը շարժվում է «բավական լայն ճակատով»։ Նա հավելել է, որ հարավային ուղղություններում տեղի են ունենում տեղական նշանակության մարտեր։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը չի հաստատել, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Վուհլեդարի մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular