ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխացավի 5 տեսակ և դրանցից արագ ազատվելու եղանակներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Adme.ru-ն գրում է, որ գլխացավից ազատվելու համար հարկավոր է հասկանալ ցավի տեսակը, պատճառը և համապատասխան քայլեր ձեռնարկել։

1. Լարվածության հետևանքով առաջացող գլխացավ։ Սա գլխացավի ամենատարածված տեսակն է։

Նշանները։ Սովորաբար ցավը թույլ է։ Գլխի վերին հատվածում ճնշում է զգացվում։ Կարող է թվալ, թե ճակատի և աչքերի մկանների խիստ լարված են և չի ստացվի թուլացնել դրանք։ Ինտենսիվությունը հաճախ մեծանում է երեկոյան ժամերին։

Պատճառները։ Այս գլխացավը կարող է լինել ուժեղ սթրեսի, գերհյուծվածության, երկար ժամանակ գլխի սխալ դիրք պատճառով։ Հաճախ կապված է իրանի և գլխի մկանների վնասվածքների հետ։

Ինչպես ազատվել։ Այսպիսի գլխացավից ազատվելու համար, որպես կանոն, արդյունավետ միջոց են ցավազրկողները։ Բայց հարկավոր է ուշադիր լինել և չչարաշահել դրանց օգտագործումը։ Եթե գլխացավը հաճախ է առաջանում և չի անցնում երկար ժամանակ, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Փորձեք ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, երկար ժամանակ անցկացրեք դրում, ազատվեք սթրեսից։

2. Սինուսային գլխացավ։ Առաջանում է քթի բորբոքման դեպքում։ Ուղեկցվում է ջերմությամբ, դեմքի այտուցներով, լարվածությամբ ճակատում և այտոսկրերում։

Նշանները։ Առաջանում է ուժեղ լարվածություն ճակատի, հոնքերի, աչքերի տակի հատվածում։ Գլխի կտրուկ շարժման կամ առաջ գալու դեպքում ցավն ուժեղանում է։ Քթով հնարավոր չէ շնչել, առկա է մշտական հոգնածություն։

Պատճառները։ Առաջանում է բորբոքման և վարակների դեպքում։ Անանցանելիության հետևանքով ճնշում է առաջանում, իսկ թթվածնի անբավարար քանակը հանգեցնում է հոգնածության։ Կարող է առաջանալ որպես բարդություն մրսածությունից հետո, կամ սեզոնային ալերգիայի պատճառ լինել։

Ինչպես բուժել։ Այս ցավը հազվադեպ է ինքնուրույն անցնում։ Եթե գլխացավն ալերգիայի հետևանք է, կարող են օգնել հակաալերգիկ միջոցները։ Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

3. Միգրեն։ Միգրենի նշաններն առաջանում են նոպայի ժամանակ, որը զարգացման 4 աստիճան ունի։ Առաջինի դեպքում հիվանդը զգում է գրգռվածություն, հոգնածություն, շատ ուտելու ցանկություն կամ առհասարակ ուտելու ցանկության բացակայություն։ Սա տևում է 1-2 օր։ Երկրորդ աստիճանի դեպքում հիվանդը դառնում է լուսազգայուն, զգում է թմրություն, կարող են խնդիրներ առաջանալ խոսքի հետ։ Տևում է մինչև 30 րոպե։ Երրորդի դեպքում զգում է հոգնածություն. խնդիրներ կենտրոնանալու հետ։ Չորրորդ աստիճանի ընթացքում առաջանում է ուժեղ գլխացավ։

Պատճառները։ Սա հիմնականում ուղեղի անոթների խանգարման հետևանք է, մեծ դեր ունի նաև գենետիկ նախատրամադրվածությունը։

Ինչպես բուժել։ Միգրենի ամբողջական բուժման մեթոդ գոյություն չունի։ Ոոշ դեպքերում այն կարող է ինքնուրույն անցնել։ Իրավիճակը թեթևացնելու համար մի շարք դեղամիջոցներ կան, որոնք պետք է նշանակի բժիշկը։

4. Կլաստերային գլխացավ։ Սա հազվադեպ է հանդիպում։

Նշանները։ Աչքերի հատվածում գլխացավը հիմնականում առաջանում է գիշերային ժամերին, որպես կանոն՝ գլխի մի հատվածում։ Աչքերը կարող են կարմրել, հայտնվում են արցունքներ, ուժեղ լուսազգայունություն։ Կարող է տևել 15 րոպեից մինչև 1 ժամ, կրկնվել ամեն օր։

Պատճառները հայտնի չեն։ Խնդիրը կարող է կապված լինել մարդու կենսաբանական ժամացույցի հետ, քանի որ ցավն առաջանում է օրվա որոշակի ժամերի։

Ինչպես բուժել։ Գլխացավի այս տեսակը բուժելն առավել բարդ է։ Բուժումը կատարվում է բացառապես բժշկի ցուցումով։

5. Խումհար։ Առաջանում է ալկոհոլի օգտագործման արդյունքում։

Պատճառները։ Կան բազմաթիվ կարծիքներ, թե ինչու է ալկոհոլը նպաստում գլխացավի առաջացմանը։ Դրանցից մեկի համաձայն՝ ալկոհոլը լայնացնում է ուղեղի անոթները և խանգարում սերոտոնինի աշխատանքը։

Ինչպես բուժել։ Լավագույն միջոցը ցավազրկող, ջուր խմելն ու քնելն է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular