ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թվում էր՝ Արցախում կոնսենսուս է ձեռք բերվել՝ համախմբված դիմադրել ու բացառել որևէ համագործակցություն Ադրբեջանի, ի մասնավորի՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ, որոնք տևական ժամանակ շրջափակման մեջ են պահում Արցախն ու պահանջում են Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտների վերացում: Այդ կոնսենսուսի արտացոլումն է նաև Արցախի քաղաքական շրջանակների, հատկապես ընդդիմադիրների և հասարակական սեկտորի, որտեղ գլխավոր դերակատարը Ռուբեն Վարդանյանն է, միասնականությունը այն հարցում, որ Արցախը պետք է լինի անառիկ ամրոց, կուռ բռունցք, և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ որևէ գործողություն, որը կարող է, այսպես ասած, ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:

Սակայն, 1or-ի տեղեկություններով, վերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատճառաբանելով, թե պայմանավորվածություն ունի ռուսների հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Ադրբեջանի տեղադրած անցակետով: Իրականում, ըստ մեր աղբյուրների, Հարությունյանը ոչ թե ռուսների, այլ հենց ադրբեջանցիների ու Նիկոլ Փաշինյանի հետ ունի պայմանավորվածություններ, որոնք ամեն ինչ անում են, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս: Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավոր լինել նշյալ խնդիրը լուծելու համար, և, ըստ այդմ, Արցախում նրա տեղապահը՝ Արայիկ Հարությունյանը, ճեղքում է ամրոցի «պատերը»՝ փաստացի լեգիտիմացնելով Ադրբեջանի տեղադրած անցակետներն ու ընդհանրապես հակաարցախյան բոլոր քայլերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular