ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նվաստացումը Թուրքիայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինայնը նախօրեին մեկնել էր Անկարա մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Հերթական անգամ հայ հանրությունը ականատես եղավ իր պետությունը ներկայացնող անձի նվաստացմանն ու նսեմացմանը, այն էլ թշնամի պետության տարածքում։ Մինչ փաշինյանական վարչախմբի սպասարկուները փորձում էին նրա այցը ներկայացնել որպես դիվանագիտական խոշոր ձեռքբերում, արդարացնել Փաշինյանի անողնաշար կեցվածքը, հանրությունն իր աչքով տեսավ, թե ինչ է իրականում կատարվում և ով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, այն էլ Թուրքիայի տարածքում։ 

Նիկոլ Փաշինայնին թուրքական օդանավակայանում դիմավորել էր հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը, թեև աշխատանքային այցեր պայմաններում ժամանող պետությունների ղեկավարներին սովորաբար դիմավորում են առնվազն արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ էրդողանի երդմնակալության պալատում նրան դիմավորել էր այդ ժամանակ դեռ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մեվլութ Չավուշօղլուն, ով ի դեպ արդեն երդմնակալության արարողությունից հետո զրկվեց իր պաշտոնից։ Այդ պաշտոնին նշանակվել է շատ ավելի կոշտ գործիչ՝ ազգությամբ քուրդ, թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդան։ Փշինյանին նստեցրել էին ոչ թե առաջին շարքում, որտեղ տարբեր երկրների նախագահներն ու ղեկավարներ էին, այլ երկրորդ՝ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի և Հունգարիայի վարչապետի Օրգանի հետ միևնույն շարքում։ Իր խոսքում էլ Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլոր ժամանած երկրների ղեկավարներին, սակայն վերջին երեքի՝ այդ թվում Փաշինյանի անունը, չի շեշտել, միայն մեկ դեպքում ընդամենը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Թուրքիա ժամանելուն։ Հանրության համար շոկային էր նաև Փաշինայնի ջերմ և մտերմիկ զրույցը Իլհամ Ալիևի հետ, որտեղ Ալիևը քահ-քահ ծիծաղում էր Նիկոլ Փաշինյանի ինչ որ պատմածի վրա։ 

Թե ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու նրա ղեկավարը դարձած Ալիևը, Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի մանրամասնել։ Համենայնդեպս, փաստն այն է, որ Հայաստանի նախկին տարբեր իշխանություններ տարբեր առիթներով շփվել են թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Առաջին անգամն էր, որ Հայաստանը պաշտոնապես մասնակցում էր Թուրքիայում նախագահի երդմնակալության արարողությանը և սակայն ոչ առաջին անգամն էր, որ հայ հասրակությունը Փաշինայնի նսեմացման ականատեսն էր դառնում։

Միքայել Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular